Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ       Ապրիլի 25-ին, 24 ժամ կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

24 սեպ 2022 14:30

Իրանում բախումներն անվտանգության ուժերի և ցուցարարների միջև ուժգնանում են

Իրանում շարունակվում են բախումներն անվտանգության ուժերի եւ ցուցարարների միջեւ, որոնք սկսվեցին ոստիկանության բաժանմունքներից մեկում 22-ամյա մի կնոջ մահվան պատճառով:


«Ամերիկայի Ձայն»-ի Պարսկական ծառայությունը տեղեկացնում է, որ Իրանի ոստիկանական ծառայության բաժանմունքներից մեկում 22-ամյա մի կնոջ մահվան դեպքից հետո սկսված բողոքի ցույցերի ժամանակ ոստիկանությունն արձակել է հրազենային կրակ: Բողոքի ցույցեր են տեղի ունեցել Իրանի գրեթե բոլոր 31 նահանգների քաղաքներում և ավաններում:


Բջջային հեռախոսով նկարահանված տեսանյութում երևում է, թե ինչպես է Իրանի ոստիկանությունը կրակում ցուցարարների ուղղությամբ չորեքշաբթի ուշ երեկոյան Իրանի Արևմտյան Ադրբեջան նահանգի Բուքան քաղաքում:


Հիշեցնենք, որ բողոքի ցույցերը սկսվել էին սեպտեմբերի 16-ին, երբ 22-ամյա Մահսա Ամինին, որին ձերբակալել էին Իրանի բարոյականության ոստիկանության աշխատակիցները`՝ իր հիջաբը կամ գլխաշորը ոչ պատշաճ կրելու համար, մահացավ բանտում: Իրավապաշտպան կազմակերպությունները նշում են, որ ցույցերի ընթացքում առնվազն ութ մարդ է զոհվել, թեև այդ թիվը կարող է ավելին լինել:


Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը հինգշաբթի օրն ասել է. «Միակ պատճառը, որ այս երիտասարդ կինն այսօր չկա, դաժան ռեպրեսիաներն են, որոնք կիրառվում են այսպես կոչված բարոյականության ոստիկանության կողմից»:
Իրանցի կանայք սոցցանցերում այս օրերին տարածում են տեսանյութեր, որոնցում երևում է, թե ինչպես են իրենց մազերը կտրում՝ ի նշան Ամինիի մահվան դեմ բողոքի:


Իրանում գործող օրենքները պահանջում են, որ հանրային վայրերում կանայք փակեն իրենց մազերը:


ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը կոչ է արել Իրանի իշխանություններին հոգալ մարդու իրավունքների համար եւ հորդորել, որ իշխանություններն ապահովեն Իրանի հասարակության մեջ կանանց արժանի տեղը:


Ինչ վերաբերում է Իրանի հետ ԱՄՆ-ի հարաբերություններին, Մենենդեսն ասել է, որ դիվանագիտությունը Թեհրանի հետ գործ ունենալու լավագույն միջոցն է:


«Ինձ համար ամենակարեւորն այն է, որ մնացած ազատ աշխարհը միանա մեզ այս հարցում», ասել է Մենենդեսը:


Սակայն աշխարհն առայժմ կենտրոնացած է Մահսա Ամինիի մահից հետո սկսված ու շարունակվող բողոքի ցույցերի վրա, որի ալիքը հասել է նաեւ Նյու Յորք:


Պաշտոնական Թեհրանը պնդում է, որ Ամինին մահացել է սրտի կաթվածից, թեեւ հարազատները հայտարարում են, որ նա չի ունեցել առողջական որեւէ խնդիր:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր