«Բոլոր հիմքերն ունեմ անհանգստանալու, որ Պուտինը կարող է միջուկային զենք օգտագործել». ամերիկացի փորձագետ

ԱՄՆ Քարնեգի հիմնադրամի միջուկային էներգետիկայի փորձագետ Ջեյմս Էքթոնը լրատվամիջոցի հետ զրույցում ասել է հետևյալը. «Ես բոլոր հիմքերն ունեմ անհանգստանալու, որ նման հանգամանքներում Պուտինը կարող է միջուկային զենք օգտագործել՝ բոլորին վախեցնելու և իր ուզածին հասնելու համար: Բայց մենք դեռ չենք հասել այդ կետին»:
Սեպտեմբերի 21-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, խոսելով միջուկային զենքի մասին՝ ասել էր, որ Ռուսաստանի Դաշնության «տարածքային ամբողջականության սպառնալիքի դեպքում, կօգտագործի հնարավոր բոլոր միջոցները»։
ԱՄՆ-ը Ռուսաստանին զգուշացրել էր «աղետալի հետևանքների մասին». «Եթե ՌԴ-ն Ուկրաինայում միջուկային կամ քիմիական զենք օգտագործի, դա կունենա իր հետևանքները»,- նշել էր Բայդենը: