Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

30 սեպ 2022 13:07

Միացյալ Նահանգները երբեք, երբեք, երբեք չի ճանաչի ՌԴ-ի պահանջները ինքնիշխան ուկրաինական տարածքների նկատմամբ, հանրաքվեները կեղծիք էին, բացարձակ կեղծիք

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հինգշաբթի օրը դարձյալ շեշտել է, որ Միացյալ Նահանգները երբեք չի ճանաչի Ռուսաստանի կողմից օկուպացված ուկրաինական տարածքներում կեղծ հանրաքվեների արդյունքները։ Բայդենը Կրեմլի գործողություններն անվանել է միջազգային իրավունքի սկզբունքների «բացահայտ խախտում», գրում է VOA-ն։ «Ցանկանում եմ հստակ հայտարարել։
 
Միացյալ Նահանգները երբեք, երբեք, երբեք չի ճանաչի Ռուսաստանի պահանջները ինքնիշխան ուկրաինական տարածքների նկատմամբ»,- ասել է Բայդենը Վաշինգտոնում Խաղաղօվկիանոսյան կղզիների ղեկավարների հետ հանդիպմանը։ «Այսպես կոչված, հանրաքվեները կեղծիք էին, բացարձակ կեղծիք։ Արդյունքները կեղծվել են Մոսկվայում»,- ասել է նա։ «Ուկրաինացի ժողովրդի իրական կամքը դրսևորվում է ամեն օր, երբ [մարդիկ] զոհաբերում են իրենց կյանքը՝ ժողովրդին փրկելու և իրենց երկրի անկախությունը պահպանելու համար»։

«Ռուսաստանի հարձակումն Ուկրաինայի վրա, Պուտինի կայսերական հավակնությունները ՄԱԿ-ի կանոնադրության և ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հիմնարար սկզբունքների կոպտագույն խախտում են»,- հավելել է նախագահը։ Ուկրաինայի չորս շրջանների բռնակցման մասին պաշտոնապես կհայտարարվի ուրբաթ օրը՝ Վլադիմիր Պուտինի ելույթից հետո։ Ըստ արևմտյան վերլուծաբանների՝ Պուտինը այս շրջանների բռնակցմամբ ցանկանում է լեգիտիմություն հաղորդել ՌԴ տարածքային ամբողջականությանը վտանգ սպառնալու դեպքում միջուկային զենք կիրառելու մասին իր հայտարարություններին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր