Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք       Մարտի 29-ին երկար ժամանակով լույս չի լինի բազմաթիվ հասցեներում    

30 սեպ 2022 15:55

Կենդանի դոնորի լյարդով փոխպատվաստումն անվտանգ է եւ կյանքեր է փրկում

Լյարդի փոխպատվաստման վիրահատության ժամանակ դոնորական օրգանի մի մասը հեռացվում է եւ փոխպատվաստվում լյարդի հիվանդություն ունեցող մարդուն: Դոնորի մնացած լյարդը մի քանի ամսվա ընթացքում վերադառնում է իր նորմալ չափին եւ աշխատունակությանը:


Այս փոխպատվաստումները այնքան տարածված չեն ԱՄՆ-ում, որքան Ասիայում եւ արեւելյան այլ երկրներում, սակայն, հնարավոր է, ժամանակն է ընդլայնել դրանց կիրառումը, ասվում է Journal of Hepatology-ում հրապարակված հետազոտության մեջ:


Այն ցույց է տվել, որ մարդիկ, որոնց լյարդի փոխպատվաստում են անում կենդանի դոնորներից, իրենց նույնքան լավ են զգում, որքան նրանք, ովքեր հյուսվածքները ստանում են մահացած դոնորներից:


Հետազոտության ընթացքում գիտնականներն ուսումնասիրել են ԱՄՆ-ում, Կանադայում եւ Մեծ Բրիտանիայում մարդկանց վիճակը կենդանի դոնորներից լյարդի մոտ 3000 փոխպատվաստումներից հետո, եւ, նրանց գնահատմամբ, երկարաժամկետ գոյատեւումը, պարզվել է, գերազանց է:


ԱՄՆ-ում մեկամյա, հնգամյա եւ տասնամյա գոյատեւումը կազմել է համապատասխանաբար գրեթե 93 տոկոս, 83 տոկոս եւ 70 տոկոս:


Կենդանի դոնորներից լյարդի փոխպատվաստման համար պոտենցիալ թեկնածուների մեծ խումբ կա:


Դոնորները պետք է լինեն 18-60 տարեկան, առողջ եւ տեղեկացված համաձայնություն տալու ունակ:


Ի տարբերություն այլ օրգանների, լյարդն ունի վերականգնվելու ներուժ: Լյարդն աճում է եւ՛ ստացողի, եւ՛ դոնորի մոտ, բացատրում են գիտնականները։


Կենդանի դոնորից լյարդի փոխպատվաստումը որոշակի ռիսկեր է պարունակում դոնորի համար: Դրանք հիմնականում կապված են վիրաբուժության հետ, ներառյալ վարակները, թրոմբները, արյունահոսությունը, որովայնի մեջ լեղու արտահոսքը, որն առաջացնում է ուժեղ ցավ եւ, հազվադեպ դեպքերում, մահ:


Օրգանների վանումը հայտնի վտանգ է բոլոր փոխպատվաստումների դեպքում, ուստի ստացողները ողջ կյանքի ընթացքում դեղեր են ընդունում՝ համոզվելու համար, որ իրենց օրգանիզմը կընդունի նոր օրգանը կամ օրգանի մի մասը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր