Ադրբեջանի ձեռագիրը բացարձակապես չի փոխվել. գերությունից վերադարձած զինծառայողները պատմել են խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի մասին
Հոկտեմբերի 5-ին ադրբեջանական գերությունից վերադարձած 16 զինծառայողների հետ առանձին հանդիպումներ ենք անցկացրել։ Հոսպիտալում գտնվող մի զինծառայողի հետ հանդիպումը կկայանա այսօր։ Այս մասին հոկտեմբերի 7-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը։
«Մենք զեկույց կնախապատրաստենք, որպեսզի արձանագրենք եզրակացությունները, փաստացի տվյալները, որոնք տղաները մեզ հայտնել են։ Մենք խոշտանգումների, դաժան վերաբերմունքի եւ նվաստացման փաստեր ենք պարզել։ Գրեթե բոլոր վերադարձած գերիները պատմել են խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի մասին։ Վատ վերաբերմունքի դեպքեր են գրանցվել նաեւ Ադրբեջանի իրավապահ մարմիններում, եի նույնիսկ հոսպիտալում բուժանձնակազմի կողմից։ Այդ ամենի վերաբերյալ առանձին զեկույց կպատրաստվի»,- հավելեց նա։
Նա նկատեց, որ Ադրբեջանի ձեռագիրը բացարձակապես չի փոխվել.