Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հունիսի 14-ի համար          Ոչ մի աղոթք՝ բանակում, հրամկազմը դիրքերից հանել է տվել խաչերն ու աղոթելու անկյունները. «Հրապարակ»       Ինչո՞ւ յոթ տարի անց «հիշեցին» Հովիկ Աբրահամյանին. «Փաստ»    

08 հոկ 2022 12:12

«Ռուսական զորքեր, դո՛ւրս Ղարաբաղից»․ վիրավորանքներ են հնչեցրել Պուտինի հասցեին .ակցիա՝ Բաքվում ՌԴ դեսպանատան մոտ

Բաքվում այսօր ՌԴ դեսպանատան մոտ բողոքի ակցիա են անցկացրել ադրբեջանական Ժողովրդավարություն և զարգացում կուսակցության ակտիվիստները, գրում են տեղական լրատվամիջոցները։ Նրանք պահանջ

ել են Արցախից դուրս բերել ռուսական խաղաղապահ զորքերը։ Ակտիվիստներն ակցիային մասնակցել են «Ռուսական զորքեր, դո՛ւրս Ղարաբաղից» պաստառներով։ Ցուցարարները բարձրացրել են Ադրբեջանի և Ուկրաինայի դրոշները։ Նրանք նաև ՌԴ-ի պատերազմն Ուկրաինայի դեմ անվանել են ցեղասպանություն և Ռուսաստանին մեղադրել Ադրբեջանում ևս հանցագործություններ կատարելու մեջ։ Ակցիայի մասնակիցները վիրավորանքներ են հնչեցրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին, ինչպես նաև մեղադրանքներ ու պահանջներ՝ Ադրբեջանի իշխանություններին։ «Նրանք, որոնք հրավիրել են այս բանակին այստեղ, պետք է պատասխան տան։
Դա ամենամեծ դավաճանությունն է Ադրբեջանի ժողովրդի նկատմամբ»,- հայտարարել են ցուցարարները։ Ոստիկաններն ուժով ցրել են ցույցը՝ ձերբակալելով երկու ակտիվիստի՝ Նիզամի Ահվերդիևին և Հուսեյն Մելիկին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր