Երևան-Արտաշատ ճանապարհին «Volvo»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, կոտրել այն և կողաշրջվել          Սերժ Սարգսյանի անունից Բանակի օրվա առթիվ Եռաբլուրում ծաղկեպսակ է դրվել       Լիահույս եմ, որ մեզ կհաջողվի արագորեն փոխել իրավիճակը, վերականգնել բանակի ուժը և ոգին    

10 հոկ 2022 12:00

Եվրոպայում ապրող թուրքերն ավելի կազմակերպված պիտի լինեն և մեր ձայնը բարձրացնենք հայկական սփյուռքի դեմ

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Ստրասբուրգում Թուրքիայի գլխավոր հյուպատոսությունում հանդիպել է հայրենակիցների հետ, որի ընթացքում անդրադարձել է հայկական սփյուռքին:


Նա արտասահմանում ապրող թուրքերին կոչ է արել ավելի կազմակերպված լինել, գրում է Anadolu գործակալությունը:


«Երբ խոսքը վերաբերում է Թուրքիային, պետք է մի քիչ էլ ցույց տանք այս միասնությունը: Մենք ԱՄՆ-ում ստեղծեցինք թուրք-ամերիկյան ղեկավար կոմիտե, որը շատ արդյունավետ աշխատանք սկսեց  մեր երկրի դեմ հայկական սփյուռքի «զրպարտությունների» (չակերտները՝ Tert.am) դեմ: Մենք ամեն ինչ անելու ենք այս կազմակերպությունը Եվրոպայում ամրապնդելու համար: Մենք կարող ենք ավելի արդյունավետ լինել Ֆրանսիայում քաղաքականության մեջ: Ցավոք, այստեղ էլ կա հայկական սփյուռք, և այս հայկական սփյուռքի մի մասը «բարի նպատակներ չունի» (չակերտները՝ Tert.am). այն «դեմ է» (չակերտները՝ Tert.am) Թուրքիայի և Հայաստանի, Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը, մենք խոսում ենք մի սփյուռքի մասին, որը «թշնամական վերաբերմունք» (չակերտները՝ Tert.am) ունի «լավ հարաբերությունների» (չակերտները՝ Tert.am) հաստատման դեմ: Մենք ակնկալում ենք, որ ավելի կազմակերպված կերպով ձեր ձայնը կբարձրացնեք այս սփյուռքի դեմ», - ասել է Չավուշօղլուն:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր