Տարածքային փոփոխությունների հարցը կարող է լուծվել բացառապես հանրաքվեով          Տեսանյութ.Սահմանը արդեն զինվորը գծել է, ի՞նչ ենք հետ տալիս. ի՞նչ իմաստ ունի թշնամուն բերել մեր քթի տակ       Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում    

11 հոկ 2022 11:10

Տեսանյութ.Կարծում են ՌԴ-ն պարտվում է Ուկրաինայում և ժամանակն է ցատկել նավից, մինչդեռ ՌԴ-ի ուզածն ավելի մոտ է մեր շահերին, քան արևմտյան տարբերակը

ՌԴ ուզածն ավելի մոտ է մեր շահերին, բայց իշխանություններն ընտրելու են խաղաղության պայմանագրի արևմտյան տարբերակը։


«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ նման տեսակետ է հայտնել բանակցային գործի մասնագետ Արթուր Մարտիրոսյանը․


«ՀՀ իշխանություններին թվում է, որ ՌԴ-ն պարտվում է Ուկրաինայում և ժամանակն է ցատկել նավից։ Առասպել է, որ եթե ՌԴ-ն գնաց Հարավային Կովկասից, Արևմուտքը գալու է և կարգավորի ամեն ինչ։ ԵՄ-ն և ԱՄՆ-ը ասում են, որ Ադրբեջանը ներխուժել է ՀՀ տարածք։ Խնդիրն այն է, որ ասում են ու ոչինչ չեն անում։ Երբ Արևմուտքը հասավ իր նպատակին և Ռուսաստանը դուրս բերեց տարածաշրջանից, չի գալու և ասի, որ ժողովրդավար Հայաստանի կողքին է, քանի որ Ադրբեջանում և Թուրքիայում ավելի մեծ շահեր ունի»,- նշել է Մարտիրոսյանը։

Նրա կարծիքով պրահյան պայմանավորվածությունները նշանակում են, որ ՀՀ իշխանությունները Արցախը տեսնում են Ադրբեջանի կազմում։


Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր