Փաշինյանը սպառնացել է՝բերետավորներին մտցնելու եմ գյուղ          Թույլ չենք տա, որ Հարավային Կովկասում նորից խարույկ վառեՆ.Բաքվին և Երևանին պետք չեն միջնորդներ       Ինչու է պետք հնարավորինս արագ գրավել Տավուշի ամենաամրացված հատվածները․ Վարուժան Գեղամյան    

11 հոկ 2022 11:55

Ուկրաինայի զանգվածային հրետակոծումը դեռ միայն սկիզբն է.Հաջորդ անգամ դրանք ավելի լուրջ թիրախների վրա են ընկնելու

Ուկրաինայի ենթակառուցվածքին գերճշգրիտ զենքով հարվածը, չնայած զանգվածային բնույթին, ցուցադրական է. այս կերպ Մոսկվան Կիևին հասկացնում է, որ որոշումների կայացման կենտրոնների ուղղությամբ հրթիռների արձակումը կարող է լինել հաջորդ քայլը: Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է ռազմական գիտությունների դոկտոր Կոնստանտին Սիվկովը:


«Հարվածը ցուցադրական բնույթ ուներ, քանի որ առանցքային շենքերը, որտեղ գտնվում է Ուկրաինայի ռազմական և քաղաքական ղեկավարությունը, վնասված չեն, դրանց չեն հարվածել: Այո, որոշ էլեկտրակայաններ վնասվել են, բայց վստահ եմ, որ դրանց մեծ մասը կարելի է վերականգնել կարճ ժամկետներում, այնպես որ, կարծում եմ, որ դա նախազգուշական հարված էր,   զանգվածային հրթիռային հարվածներ հասցնելու մեր կարողության և վճռականության առկայության ցուցադրություն: Հաջորդ անգամ դրանք ավելի լուրջ թիրախների վրա են ընկնելու»,- ասել է նա:


Միաժամանակ փորձագետը պարզաբանել է, որ Ռուսաստանն ունի բավականաչափ հրթիռներ, որպեսզի շարունակի նման ինտենսիվությամբ հարվածներ հասցնել ուկրաինական թիրախներին։


Երեկ առավոտյան ռուսական բանակը ինտենսիվ հարվաներ է հասցրել ուկրաինական ռազմական հրամանատարության, կապի և էներգետիկ օբյեկտներին՝ Կիևում, Խարկովում, Օդեսայում, Դնեպրոպետրովսկում, Լվովում, Իվանո-Ֆրանկովսկում, Տերնոպոլում, Խմելնիցկիում, Կոնոտոպում և այլ վայրերում:
Նույն օրը երեկոյան նոր պայթյուններ են որոտացել նաև Կրիվոյ Ռոգի, Կրեմենչուգի, Չերկասիի և Օդեսայի շրջաններում։
Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամների հետ հանդիպման ժամանակ ընդգծել է, որ այդ հարվածները պատասխան են Ղրիմի կամրջի վրա ուկրաինական հատուկ ծառայությունների կազմակերպած ահաբեկչությանը և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա նրանց կողմից կազմակերպված այլ հարձակումներին։ Միաժամանակ պետության ղեկավարը զգուշացրել է, որ Մոսկվան կոշտ կարձագանքի Ռուսաստանի տարածքում ահաբեկչական հարձակումներ իրականացնելու ցանկացած փորձի։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր