Տեսանյութ.Ուկրաինան հարվածել է Ղրիմում ՌԴ ծովային նավթաբազային. հայտարարվել է արտակարգ իրավիճակ          Հոկտեմբերի 7-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հոկտեմբերի 7-ի համար    

12 հոկ 2022 10:50

Բայդենը խնդրել է Զելենսկիին չբողոքել Վաշինգտոնի անբավարար օգնությունից, պետք չէ անշնորհակալ լինել

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խնդրել է իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկիին չբողոքել Վաշինգտոնի անբավարար օգնությունից, գրում է The Washington Post (WP) թերթը՝ վկայակոչելով Սպիտակ տան նախկին պաշտոնյային։ Գրում է Gazeta.ru-ն։


Հրատարակությունը նշում է, որ Զելենսկին բազմիցս ԱՄՆ-ից պահանջել է զենք, զինամթերք և ռազմական տեխնիկա, թեև Կիևն արդեն ստացել է աննախադեպ օգնություն։


«Բայդենը ուկրաինացի առաջնորդի հետ մասնավոր զրույցում ասել է, որ իր համար դժվար կլինի Կոնգրեսից գումար խնդրել, եթե նա անշնորհակալ թվա և շարունակի ասել, որ դա բավարար չէ», - ասել է աղբյուրը WP-ին:


Պարբերականի տվյալներով՝ ԱՄՆ քաղաքական վերնախավում Ուկրաինային աջակցելու հարցում պառակտում է հասունանում, որը կարող է սրվել նոյեմբերին կայանալիք Կոնգրեսի ընտրություններից հետո։


Երեկ Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբին հերթական ճեպազրույցում ասել է, որ ԱՄՆ իշխանությունները նախատեսում են մոտ ապագայում փոխանցել NASAMS առաջին երկու զենիթահրթիռային համակարգերը։


Հոկտեմբերի 10-ին Բայդենը Զելենսկու հետ զրույցում խոստացել էր շարունակել ռազմական աջակցությունը Կիևին, ներառյալ «արդի հակաօդային պաշտպանության համակարգերի» մատակարարումը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր