Թող զենք տան,մենք մեր հողը կպահենք.Պարզվում է՝ իրականում ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին, քան մեզ ցույց են տվել. կիրանցի          Միակ խոչընդոտը ԼՂ-ն էր.Հիմա ՀՀ-ն այլևս չի պնդում, որ Ղարաբաղը որևէ առումով հիշատակվի       Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կմ-ը կարելի է դելիմիտացված համարել․ Ալիև    

12 հոկ 2022 16:53

Բայդենը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիան Միացյալ Նահանգների հետ հարաբերություններուններում հետևանքներ կունենա ՌԴ-ն օգնելու համար

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Սաուդյան Արաբիան Միացյալ Նահանգների հետ հարաբերություններուններում հետևանքներ կունենա Ռուաստանին օգնելու համար:


Խոսքը նախորդ շաբաթ OPEC+-ի խմբի երկրների հայտարարել են, որ նավթ արդյունահանող երկրները, այդ թվում Սաուդյան Արաբիան և Ռուսաստանը, անտեսելով ԱՄՆ-ի առարկումը, կկրճատեն նավթի արդյունահանումը:


Նշենք, որ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսն այս առնչությամբ հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պետք է անհապաղ սառեցնի համագործակցությունը Սաուդյան Արաբիայի հետ, ներառյալ զենքի վաճառքը: Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար արքայազն Ֆեյսալ բեն Ֆարհանն ասել է, որ ՕՊԵԿ+-ի որոշումը զուտ տնտեսական է և ընդունվել է միաձայն դրա անդամ երկրների կողմից:


Այս պատմության համատեքստում Միացյալ Նահանգները մեղադրել է Սաուդյան Արաբիային Ռուսաստանին խոնարհվելու համար: ԱՄՆ-ի պաշտոնյաները փորձել են արաբական աշխարհի իրենց ամենամեծ գործընկերոջը համոզել հրաժարվել արտադրության կրճատման գաղափարից, սակայն Սաուդյան Արաբիայի փաստացի կառավարիչ թագաժառանգ Մուհամմեդ բեն Սալմանն անդրդվելի է եղել:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր