Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին․ ադրբեջանում ցնծում են` կատարվածը համարում Ալիևի հերթական շռնդալից հաղթանակը. «Հրապարակ»          Մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ»       Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. «Ժողովուրդ»    

14 հոկ 2022 12:30

Իսկական հիբրիդային պատերազմ է սանձազերծվում բոլորիս դեմ, պետք է պատրաստ լինենք ողջ ԱՊՀ-ում տարբեր սադրանքների

Մենք պետք է պատրաստ լինենք ողջ ԱՊՀ-ում տարբեր սադրանքների։ Այս մասին Աստանայում հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, գրում է ԲԵԼԹԱ-ն։

«Իսկական հիբրիդային պատերազմ է սանձազերծվում բոլորիս դեմ։ Իսկ Ուկրաինան այստեղ ընդամենը պատրվակ է։ Անցյալ դարի պարտված արշավների համար ռեւանշ անելու նպատակով ծրագրերը վաղուց են մշակվել սկսած Հայրենական մեծ պատերազմում հաղթանակից հետո առաջին օրերից, իսկ գուցե նաեւ ավելի վաղ»,-ասել է Լուկաշենկոն։

Նրա խոսքով՝ այսօր Ռուսաստանն ու Բելառուսը տնտեսական ու ֆինանսական հարձակումների առաջնագծում են։ «Բայց, կարծում եմ, այստեղ բոլորը հասկանում են, որ արեւմտյան ստրատեգների իրական նպատակները շատ ավելի լայն են՝ բաժանել եվրասիական տարածքը ազդեցության ոլորտների եւ օգտագործել մեր երկրները որպես հումքային եւ արդյունաբերական հավելումներ: Մենք պետք է պատրաստ լինենք ողջ ԱՊՀ-ում բազմաթիվ սադրանքների։ Ղազախստանի եւ Ուզբեկստանի վերջին իրադարձությունները համոզիչ եւ շատ ուսանելի օրինակներ են։ Բայց սա միայն սկիզբն է»,-նշել է նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր