ԵԿՄ Վանաձորի խորհուրդը իշխանությունից պահանջում է դուրս բերել ՀՀ տարածքում տեղակայված Ադրբեջանի ԶՈՒ-ն          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ապրիլի 25-ին, 24 ժամ կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

17 հոկ 2022 14:20

Երևանում առևանգել են օտարերկրյա քաղաքացուհուն, պահել հյուրանոցում, նրանից հափշտակել խոշոր չափի գումար, ազատ արձակելու դիմաց սեռական հարաբերություն ունեցել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հոկտեմբերի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։00-ի սահմաններում օտարերկրացի 27-ամյա քաղաքացուհին ոստիկանության Կենտրոնական բաժին է դիմել և հայտնել, որ անհայտ անձը, ներկայանալով, որ ինքը իրավապահ մարմնի աշխատակից է, ներս է մտել Կենտրոն վարչական շրջանում գտնվող իր բնակարան, վերցրել իր անձնագիրը և հայտնել, որ իրեն մարմնավաճառությամբ զբաղվելու կասկածանքով տեղափոխում է ոստիկանություն։


«Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, սակայն այդ տղամարդը այդ աղջկան ոչ թե ոստիկանություն, այլ տարել է Մյասնիկյան պողոտայում գործող «Իբիցա» հյուրանոցային համալիր, որտեղ էլ սպանության սպառնալիքների ազդեցության ներքո մեկ այլ անձի հետ ապօրինի զրկել են այդ աղջկան ազատությունից, մինչև հոկտեմբերի 16-ի 12։30-ն ընկած ժամանակահատված։ Արդեն հյուրանոցային համալիրում առևանգած անձը մի քանի անգամ հարվածել է առևանգվածի դեմքին, ապա նրանից հափշտակել նրա մոտ եղած մոտ 600 հազար դրամը, իսկ մյուս առևանգողը աղջկան ազատ արձակելու պայմանով իր հետ սեռական հարաբերություն է ունեցել։


Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Արման Պապյանի գլխավորությամբ և ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի ծառայողները՝ բաժանմունքի պետ Ալիկ Հակոբյանի գլխավորությամբ հսկայածավալ օպերատիվ-հետախուզական ճիշտ և գրագետ գործողությունների արդյունքում պարզել են, որ առևանգողը Երևանի բնակիչ 50-ամյա Սամսոն Խ․-ն է, իսկ մյուս անձը Շիրակի մարզի բնակիչ 23-ամյա Գուրգեն Գ․-ն է։


Երեկ՝ ժամը 13։00-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Կենտրոնական բաժին, որ շտապօգնության բժիշկների 019 խումբը «Իբիցա» հյուրանոցային համալիրից «ալկոհոլային ինտոկսիկացիա» ախտորոշմամբ անգիտակից վիճակում իրենց մոտ են տեղափոխել մի քաղաքացու։


Կենտրոնի ոստիկանները պարզել են, որ այդ քաղաքացին՝ անձին ազատությունից ապօրինի զրկելու և ավազակություն կատարելու հիմնավոր կասկածանքով իրենց կողմից որոնվող Սամսոն Խ․-ն է, ում արդեն ոստիկանները հիվանդանոցում վերցրել են իրենց հսկողության տակ։ Այս պահին ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ Գուրգեն Գ․-ին հայտնաբերելու ուղղությամբ։


Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջաների 2-րդ քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ»,-գրել է կայքը։ 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր