Տեսանյութ.Ուսանողները պայքար են սկսում          Ադրբեջանը հող է նախապատրաստում ադրբեջանցիների՝ Հայաստան վերադարձի հարցը օրակարգ բերելու համար       4 գյուղերը հանդիսացել և ներկայումս հանդիսանում են ՀՀ ինքնիշխան տարածք.թշնամուն է հանձնվել ՀՀ ինքնիշխան տարածքը` ՀՀ քր. օրենսգրքի 421 և 418 հոդվածների հատկանիշներով    

18 հոկ 2022 15:55

Թուրքիան մտահոգված է, որ ԱՄՆ-ից բացի, այժմ էլ Գերմանիան է մտնում խաղի մեջ, Հունաստանին մատակարարելով 4 մլրդ եվրոյի սպառազինություն

Թուրքական մամուլում լայնորեն քննարկվում է Հունաստանի գործարքը Գերմանիայի հետ, որով վերջինս պատրաստվում է 5 միլիարդ եվրոյի ռազմական տեխնիկա մատակարարել Թուրքիայի հետ բավականին սրված հարաբերություններ ունեցող Հունաստանին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Թուրքական կողմն այս գործարքը դիտարկում է որպես առկա լարվածությունն էլ ավելի սրող քայլ:

Հունաստանը 2020 թվականին Արևելյան Միջերկրական ծովում Թուրքիայի հետ ճգնաժամից հետո շարունակում է իր ինքնիշխանությունն ու անվտանգությունն ապահովելու համար քայլեր ձեռնարկել:

Այս քաղաքականության շրջանակներում Հունաստանը մասնավորապես մեծ քանակությամբ ռազմական աջակցություն է ստանում ԱՄՆ-ից: Թուրքական կողմը մտահոգված է, որ այժմ էլ Գերմանիան է մտնում խաղի մեջ:
Նախատեսվում է, որ այս գործարքը կիրականացվի Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի ՝ հոկտեմբերի 27-ին Աթենք կատարելիք այցի ընթացքում:

Սպառազինության ծրագիրը ներառում է.

– 205 նոր «Lynx KF-41» տեսակի զրահապատ մարտական ​​մեքենաների գնում։ Արտադրությունը նախատեսվում է իրականացնել Հունաստանի հյուսիսում կառուցվելիք գործարանում։

– «Leopard 1» տիպի 190 տանկի արդիականացում։

– 183 «Leopard 2» տիպի տանկի արդիականացում։

– 4 «MEKO» տեսակի ֆրեգատների արդիականացում.

Ըստ հաշվարկների՝ ընդհանուր առմամբ 337 «Լեոպարդ» տանկի արդիականացումը կարժենա 2 միլիարդ եվրո, 205 զրահամեքենայի գնումը՝ 1.4 միլիարդ եվրո, իսկ 4 ֆրեգատի արդիականացումը՝ 600 միլիոն եվրո։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր