Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Մինչև հունիսի 30-ը այս կենդանակերպի նշանները կունենան բացառիկ ֆինանսական հաջողություններ       Իրանը և ԱՄՆ-ն ավելի քան երբևէ մոտ են խաղաղության համաձայնագրի կնքմանը    

19 հոկ 2022 13:52

«Ազատագրված» տարածքները արագ վերականգնվում են և «Զանգեզուրի միջանցք» նախագիծը կվերածի տարածաշրջանը տրանսպորտային և առևտրային կարևոր հանգույցի

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ուղերձ է հղել միջազգային երկրորդ ադրբեջանական ցուցահանդեսի՝ «Rebuild Karabakh։ Ղարաբաղի վերականգնում, վերակառուցում և զարգացում» և Ադրբեջանական 27-րդ միջազգային շինարարական ցուցահանդեսի մասնակիցներին։ 

Նա, մասնավորապես, նշել է. ««Զանգեզուրի միջանցք» նախագծի իրականացումը տարածաշրջանը կվերածի տրանսպորտային և առևտրային կարևոր հանգույցի։ «Ազատագրված» տարածքները արագ վերականգնվում են, և մեր նպատակները, կապված Մեծ վերադարձի հետ, հաջողությամբ իրականացվում են։ 

«Ազատագրված» տարածքների վերականգնումն ու վերակառուցումը կարևոր հիմք են ստեղծում առաջատար բիզնես-համայնքի հետ համագործակցելու համար, պետական և մասնավոր հատվածի գործընկերության, ինչպես նաև տարածաշրջանում կայունության ու զարգացման պահպանման համար», - նշվում է նրա ուղերձում։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր