Տեսանյութ. Փաշինյանի հրատապ հավաքին ներկա է նաև ՊՆ նախարարը. Mediahub.am          Մեքսիկայում պոչով երեխա է ծնվել. 2 ամիս անց նկատել են, որ աղջկա պոչը շարունակում է աճել       Ալիևը բռնել է եվրոպացիների դամարը.Ինչի՞ հետևանք է Կլաարի ադրբեջանանպաստ դիրքորշումը    

20 հոկ 2022 15:03

Ամերիկյան կողմը գտնում է, որ Լոս Անջեսելի տունը Գագիկ Խաչատրյանի որդիները ձեռք են բերել Գագիկ Ծառուկյանի կոնցեռնի տնօրենի տված կաշառքով, ցանկանում են բռնագանձել, իսկ տունը գնորդ ունի․ «Հետք»

ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ խաչատրյանի որդիները նախնական համաձայնություն են ձեռք բերել իրենց պատկանող ամերիկյան շքեղ առանձնատունը վաճառելու շուրջ, սակայն գործարքը դեռ ավարտին չի հասցվել: Հիշեցնենք, որ ամերիկացի դատախազները դատարանի միջոցով ցանկանում են բռնագանձել այս գույքը՝ համարելով, որ այն ձեռք է բերվել անօրինական միջոցներով: Այս մասի գրում է «Հետք»—ը։


2011 թ․ Խաչատրյանի որդիներից ավագը՝ Գուրգենը, եւ նրա կառավարած «Veto Trust»-ը 14,4 մլն դոլարով գնել էին Լոս Անջելեսի Վեսթվուդ շրջանի Հոլմբի Հիլզ թանկարժեք թաղամասի առանձնատներից մեկը (հասցեն՝ 530 South Mapleton Drive)։ 2017-ին Խաչատրյանները այս հասցեում նոր տուն էին կառուցել, որի բնակելի տարածքը 3126 քմ է, իսկ ընդհանուր անշարժ գույքի մակերեսը՝ 5224 քմ։
Երկհարկանի նոր վիլլան ունի 11 ննջասենյակ, 27 լոգասենյակ/զուգարան, ճաշասենյակ, ընտանեկան սենյակ, սպասավորների սենյակներ, տնային կինոթատրոն, գրադարան, մեդիա/երաժշտական սենյակ, հանգստի սենյակ, գրասենյակ, գինու մառան, նկուղ, ավտոտնակ, լվացքատուն, բակում կա լողազավան։
2016-ին «Veto Trust»-ը եւ դրա կառավարիչներից Թեդ Թադեւոս Խաչատրյանը առանձնատունը փոխանցել են վերջինիս ղեկավարած «WRH» ընկերությանը, որը գրանցված է Լոս Անջելեսում։ Ընկերության գործադիր ու ֆինանսական ղեկավարը, ինչպես նաեւ քարտուղարը Թեդ Խաչատրյանն է, տնօրենները՝ Արտյոմ եւ Գուրգեն Խաչատրյանները։ Չնայած փաստաթղթերով սեփականատերը «WRH»-ն է, իրական տերերը Գագիկ Խաչատրյանի որդիներն են։

Այս տարվա ապրիլի 7-ին առանձնատունը հանվել է վաճառքի 63.500.000 դոլարով: Դրանից շատ չանցած՝ մայիսի 2-ին, ԱՄՆ արդարադատության նախարարությունը (դեպարտամենտը), որը ղեկավարում է այդ երկրի գլխավոր դատախազը, Խաչատրյանների առանձնատունը բռնագանձելու հայց է ներկայացրել Կալիֆոռնիայի Կենտրոնական շրջանի դատարան, հայցը պաշտպանում են ամերիկացի դատախազները։

Ամերիկյան կողմը գտնում է, որ տունը Գագիկ Խաչատրյանի որդիները ձեռք են բերել ոչ օրինական ճանապարհով ստացված միջոցներով։ Խոսքը գործարար Գագիկ Ծառուկյանի «Մուլտի Գրուպ» կոնցեռնի գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանի կողմից 2011 թ․ Խաչատրյաններին տրված 22.401.000 դոլարի մասին է, որը հայ ու ամերիկացի իրավապահները համարում են կաշառք (այն ժամանակ Գագիկ Խաչատրյանի գլխավորած ՊԵԿ-ի կողմից բարեհաճ վերաբերմունք ստանալու համար), իսկ Առուստամյանն ու Խաչատրյանները դա անվանում են փոխառություն եւ ոչ ավելին։

Խաչատրյանների տան վաճառքով զբաղվում է «Hilton and Hyland» գործակալությունը։ Ապրիլից այս կողմ գույքի գինը մնացել է նույնը՝ 63,5 մլն դոլար: Սակայն հետաքրքիր է, որ գործակալության կայքում այս գույքի վաճառքի մասին հայտարարությունն այլեւս հասանելի չէ:
Առավել հետաքրքիր է անշարժ գույքի գործարքներով զբաղվող տարբեր ամերիկյան կայքերում առկա ինֆորմացիան առանձնատան մասին: Դրանցից շատերում գույքի վերաբերյալ այս պահին արված է «under contract», «active under contract» կամ «accepting backup offers» նշումը, ինչը նշանակում է, որ Խաչատրյանները գրավոր համաձայնություն են ձեռք բերել հավանական գնորդի հետ, սակայն այն վերջնական չէ, այսինքն՝ տվյալ գույքը գնել ցանկացողները կարող են ներկայացնել իրենց գնային առաջարկները:

Համադրելով տարբեր հարթակների նշումները Խաչատրյաններին պատկանող առանձնատան վերաբերյալ, ինչպես նաեւ հաշվի առնելով փաստը, որ դրա վաճառքի հայտարարությունը հանվել է միջնորդ գործակալության կայքից՝ կարող ենք ասել, որ Հոլմբի Հիլզ թաղամասի շքեղ տունը, որը ցանկանում են բռնագանձել ամերիկացի դատախազները, այս պահին գնորդ ունի:

Մանրամասները՝ «Հետք»–ում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր