Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք       Մարտի 29-ին երկար ժամանակով լույս չի լինի բազմաթիվ հասցեներում    

04 հուն 2021 16:19

Կրա՞կն ենք ընկել, որ դուք իրար հետ հարցեր ունեք լուծելու. մեզ ոչ մի լավ բան չի սպասվելու, եթե ընտրվեն գործող կամ նախկին իշխանությունները

«Եթե այս ընտրություններում հաջողություն ունենան գործող կամ նախկին իշխանությունները, մեզ ոչ մի լավ բան չի սպասվելու: Դուք շարունակելու եք իրար հետ պատերազմել, բայց էդ ընթացում թուրքերը մտել են ՀՀ տարածք: Դուք շարունակելու եք ձեր հաշիվները պարզել, բայց մենք ժամանակ չունենք, երկիրը ռեսուրս չունի, ներսում իրար միս ուտելը ճոխություն ա: Եթե սա կարող էինք մեզ թույլ տալ մինչև սեպտեմբերի 27-ը, դրանից հետո չեն կարող: Ձեր գերին ե՞նք, կրա՞կն ենք ընկել, որ դուք իրար հետ հարցեր ունեք լուծելու: Հունիսի 21-ից հետո մենք պետք ա այլ իրավիճակ ունենանք»,- ԱԺ-ում ելույթ ունեցավ ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ խոսքն ուղղելով ներկա ու նախկին իշխանություններին: «Էս ժողովուրդը սպասում ա հունիսի 21-ին՝ ձեր ընտրվելու պատճառով արտագաղթի՞, թե՝ նրանց վերընտրվելու»,- շարունակեց պատգամավորը:
«Ինչ-որ մեկը խոսում է բանակաշինությունից, նայում տեսնում ես, որ բանակից փախած մարդ է, ինչ-որ մեկը հակառուսական տրամադրություններ տարածելով փորձում է ձայներ հավաքել՝ վտանգելով երկրի անվտանգությունը»,- հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ նկարագրելով փաստացի սկսված ընտրարշավը:

Շարունակելով խոսքը՝ պատգամավորը շեշտեց, որ դատական իշխանության վերականգնման մասին խոսում են այն ապականողները, իսկ թալանից՝ թալանչիները:
«Ռոբերտ Քոչարյանն այսօր հայտարարել է, որ Փաշինյանը ոչ մի խոստում չի կատարել, խոսք էր տվել ինձ դատել, բայց չի դատել: Պատկերացնո՞ւմ եք իրավիճակի սյուռեալիզմը»,- հայտարարեց Մարուքյանը և դիմելով «Իմ քայլը» խմբակցությանը հորդորեց. «Ժողովո՛ւրդ, հասկանում եք իրավիճակը, մի բան արե՛ք, գնացե՛ք, ինքնաբացարկ տվե՛ք, հանե՛ք ՔՊ-ն ընտրապայքարից»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր