ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը          Տասնյակ կամ 100 միլիոնավոր դոլարները, որը Կրեմլը հատկացրել է հեղաշրջման միջոցով Հայաստանը իր ազդեցության տակ վերադարձնելու համար՝ սկսել են արդեն բաժանել իրենց խամաճիկներին       Ցուցարարների ճնշման ներքո Փաշինյանի հեռացման մասին խոսելը դեռ վաղաժամ է.ՀՀ-ում սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով    

04 հուն 2021 16:40

Իշխանությունն արգելափակում է Աննա Խաչատրյանի «Շուշի» հոլովակը․ Ո՞րն է պատճառը

Past.am-ը գրում է.
Գործող իշխանության կռիվը ոչ միայն Արցախի, հայության, Հայաստանի պաշտպանունակության դեմ է, նրանք հնարավոր և անհնար բոլոր մեթոդներով կռվում են անգամ մշակութային դրսևորումների դեմ։
 
Շուշին ադրբեջանցիներին նվիրելուց հետո էլ այսօր պայքարում են Շուշիի մասին հիշատակումների դեմ։ Մասավորապես, իրենց ազդեցության տակ գտնվող հեռուստաալիքներում, ռադիոկայաններում արգելափակել են երգչուհի Աննա Խաչատրյանի նոր «Շուշի» հոլովակի տարածումը։
 
Թերևս, այս քայլով գործող իշխանությունը փորձում է ջղայնացնել Ադրբեջանին, նաև ներքաղաքականա խնդիր է լուծում։ Բնականաբար, Շուշիի մասին ցանկացած հիշատակում այսօր աշխատում է Փաշինյանի իշխանության դեմ։ Ուստի բոլորովին էլ զարմանալի չէ, որ պայքարում են անմեղ ու գեղեցիկ երաժշտական հոլովակի դեմ։
Շուշին «դժբախտ ու դժգույն» քաղաք հռչակած իշխանությունների համար ընտրությունների ժամանակ նման հոլովակի տարածումը հակաքարոզ կարող է դիտարկվել։
 
Նշենք, որ երգչուհի Աննա Խաչատրյանը երեկ է ներկայացրել իր նոր՝ «Շուշի» երգի տեսահոլովակը։ Երաժշտության հեղինակը կոմպոզիտոր Շուշան Սարգսյանն է, խոսքերինը՝ Ռաֆայել Սահակյանը։ Տեսահոլովակը նկարել է Ուկրաինայից ժամանած հայտնի ռեժիսոր Անդրեյ Վերխոլյակը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր