ԼՂ հայերը պետք է ապահով վերադառնալու հնարավորություն ունենան          Գյումրիից վերբեռնվել է վնասաբեր ֆայլ, որի հարձակման ենթադրյալ թիրախը Հայաստանում 102-րդ ռուսական ռազմաբազան է       Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. Բանակից հիվանդույթւններով ազատումների դեպքերի պրոգրեսիվ դինամիկա կա    

25 հոկ 2022 14:42

Տեսանյութ.«Սեպտեմբերի 13-ին անձնակազմի և տարածքային առումով ունեցել ենք ավելի մեծ կորուստներ, քան Ապրիլյանին»

«Հանուն հայ զինվորի» ՀԿ նախագահ, ռազմական լրագրող Դավիթ Թորոսյանը 24TV-ին տված հարցազրույցի ընթացքում խոսելով սեպտեմբերին Ադրբեջանի՝ ՀՀ ինքնիշխան տարածքի վրա հարձակման մասին, ասել է․ «Ադրբեջանցիների զոհերը, ճիշտ է, 2-3 անգամ շատ են, բայց այդ խորությամբ մխրճվելը միանշանակ իրենց համար ձեռքբերում է: Սեպտեմբերի 12-ի գիշերը և 13-ի առավոտյան տեղի ունեցած ռազմական գործողությունների ժամանակ անձնակազմի և տարածքային առումով ունեցել ենք ավելի մեծ կորուստներ, քան Ապրիլյան պատերազմի ժամանակ։ Ապրիլյան պատերազմի արդյունքում մեր տարածքային կորուստներն անհամեմատելի են սեպտեմբերի կորուստների հետ, եթե միայն Ջերմուկի դեպքը վերցնենք, ԳՇ պետի ասածի վրա հիմնվելով՝ նրանք 7.5 կմ ճակատով և 8.5 կմ խորությամբ մխրճվել են մեր տարածք: Քանի որ սեպտեմբերյան մարտերը կարճ էին տևել, հասարակության մեջ այս ամենի ընկալումը, զգացողությունը չկա»:


Ռազմական լրագրողը հավելել է, որ Ջերմուկի, Վարդենիսի հատվածներում ադրբեջանցիներն ինժեներական ինտենսիվ աշխատանքներ են իրականացնում, մեր կողմից ևս տարբեր հատվածներում աշխատանքներ են կատարվում, բայց նրանց ռեսուրսներն անհամեմատ մեծ են:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր