Հունվարի 29-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Մաղթում եմ մեզ բոլորիս, որ մոտ ապագայում մեր առյուծ բանակը ձեռք բերի առյուծ ղեկավարներ       Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար    

26 հոկ 2022 11:30

Իսրայելը հրաժարվել է Հայաստանին հարձակողական զենք մատակարարել

Իսրայելը հրաժարվել է Հայաստանին հարձակողական սպառազինություն մատակարարել: Այս մասին Русарминфо-ին հայտնել է իսրայելցի քաղաքագետ, Կնեսետի նախկին պատգամավոր Ալեքսանդր Ցինկերը։ Վերջինիս խոսքով՝ ինքը մասնակցել է Իսրայելի ներկայացուցիչների և Հայաստանի խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանի հանդիպմանը:


Ցինկերը հայտնել է, որ իսրայելական կողմը հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Հայաստանին հարձակողական սպառազինությունների մատակարարումն անհնար է։


Հիշեցնենք, որ ըստ հնդկական ThePrint առցանց թերթի՝ Ադրբեջանի հետ հարաբերություններում շարունակվող լարվածության համատեքստում Հայաստանը դիտարկում է Հնդկաստանի հետ պաշտպանական նոր գործարքներ կնքելու հնարավորությունը․ զենիթահրթիռային համալիրներից զատ, ինչպիսին է «Ակաշ»-ը («Akash»), Հայաստանը դիտարկում է անօդաչու թռչող սարքերի և այլ զինամթերքի հնարավոր գնումը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր