Տեսանյութ․ Ադրբեջանը կկրակի սեփական ոտքերին, եթե հիմա հարձակվի Հայաստանի վրա․ Խոսրով Հարությունյան

Հարությունյանը հիշեցրել է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ հստակ ասվում է տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման անհրաժեշտության մասին, որպեսզի հնարավոր լինի թշնամական հարաբերություններ ունեցող Հայաստանի և Ադրբեջանի միջև ապահովել այնպիսի տնտեսական փոխշահավետ հարաբերություններ, ինչը ժամանակի ընթացքում աստիճանաբար կձևավորի երկու երկրների միջև վստահության մթնոլորտ։ «Այս համատեքստում մեզ համար տնտեսապես շահեկան է Բաքու-Ղազախ-Իջևան-Երևան երկաթգծի շահագործումը, որի 361 կմ-ը անցնելու է Բաքվի տարածքով, 300 կմ-ը՝ Հայաստանի, ինչը կբերի բալանսավորման»։,- նշել է Հարությունյանը: