Իրավական «բեսպրեդել». ինչպե՞ս են փորձում «մարսել» ընտրական խախտումները. «Փաստ»          Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հունիսի 18-ի համար       Ելակն արտահանում են թուրքականի անվան տակ. «Հրապարակ»    

26 հոկ 2022 14:37

Տեսանյութ․«Հնդկաստանը մտադիր է Հայաստանում զինտեխնիկա արտադրող համատեղ ձեռնարկություն հիմնել»․ Արտյոմ Երկանյան

Լրագրող, հեռուստահաղորդավար Արտյոմ Երկանյանը «Շանթ» հեռուստաընկերության եթերում մանրամասնել է հնդկական «India Narrative» պարբերականի հրապարակման բովանդակությունը․ «Պարբերականն անդրադարձել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի Հնդկաստան կատարած այցի արդյունքներին: Հաստատվում է, որ իսկապես քառորդ միլիարդ դոլարի գործարքն արդեն իրականացման փուլում է, և ընդգծում է, որ ձեռք բերված համաձայնությունների շրջանակում ենթադրվում է ոչ միայն զենքի մատակարարումը Հայաստանին, այլև ՀՀ-ում համատեղ արդյունաբերական հզորությունների ստեղծումը: Աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ նախատեսված է, որ այդ համատեղ ձեռնարկության արտադրությունը պետք է ծառայի ոչ միայն ՀՀ ԶՈՒ-ին, այլև տարածաշրջանի այլ երկրներին, որոնք հետաքրքրված են հնդկական զենք ձեռք բերելու խնդրով: Եվ կոնկրետ հիշատակվում են Եգիպտոսը և Բալկանյան թերակղզու պետությունները»:


Մանրամասները՝ տեսանյութում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր