Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Տեսանյութ. Ալիևը բացահայտեց ամսաթիվը. Էրդողանի նոր հանձնարարությունը Փաշինյանին       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

03 նոյ 2022 13:40

ՀՀ իշխանության հետ բազմաթիվ սկզբունքային տարաձայնություններ կան․ Բեգլարյան

Իրականում ՀՀ իշխանությունների հետ տարաձայնությունները քիչ չեն։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը։


«Տարբեր գործընկերների հետ լինում են աշխատանքային շփումներ, հաջողված ծրագրեր, բայց լինում են նաև սկզբունքային տարաձայնություններ, լինի դա թե՛  Արցախին առնչվող արտաքին քաղաքական կուրսի մասով, թե՛ տարբեր ծրագրերի մասով, բայց շատ դեպքերում ես դրանք փորձում եմ ներքին աշխատանքային միջավայրում լուծել, քանի որ կարևորում եմ այս ծանր իրավիճակում Արցախի և ՀՀ կառավարությունների արդյունավետ փոխգործակցությունը»,- ասաց Բեգլարյանը։


Նա նշեց, որ այդ տարաձայնությունների մասին մշտապես բարձրաձայնում է։


«Մի մասը ազդում է, մի մասը չի ազդում, բայց սա արդեն աշխատանքային միջավայրի հարց է։ Արտաքին քաղաքական դիրքորոշումների մասով ես իմ դիրքորոշումները հրապարակային ներկայացրել եմ՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը որևէ կասկածի տակ չպետք է դրվի և սա քննարկման հարց չէ»,- ընդգծեց Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը։


Նա նշեց, որ հոկտեմբերի 30-ին Ստեփանակերտում տեղի ունեցած հանրահավաքին մասնակցել է 60 հազար մարդ։ Հիշեցնենք, որ նույն օրը տեղի է ունեցել Արցախի խորհրդարանի արտահերթ նիստ, որի ընթացքում ընդունվել է հայտարարություն առ այն, որ Արցախի ԱԺ դիրքորոշումն այն է, որ Արցախը երբեք չի եղել եւ չի լինի Ադրբեջանի մաս, եւ հենց այդ սկզբունքը պետք է դրվի ղարաբաղա-ադրբեջանական համակամարտության կարգավորման հիմքում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր