Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

10 նոյ 2022 14:32

ՔԿ-ն կադրեր է հրապարակել Պեմզաշենի այն տնից, որտեղ տեղի է ունեցել դաժան դեպքը

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ Պեմզաշեն գյուղի բնակչուհու և վերջինիս երկու երեխայի սպանության դեպքը բացահայտելու ուղղությամբ: Փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 155-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (Սպանություն՝ ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելը, անչափահասի), որի շրջանակներում իրականացվել են քննչական և վարութային անհետաձգելի և մեծածավալ գործողություններ:

Հիշեցնենք՝ արտակարգ ու ողբերգական դեպք էր տեղի ունեցել Շիրակի մարզի Արթիկ խոշորացված համայնքի Պեմզաշեն գյուղի տներից մեկում։ Տան բնակիչները չէին արձագանքել դռան թակոցներին, իրավապահների ներկայությամբ դուռը բացելուց հետո հատակին 3 դի էր հայտնաբերվել:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից՝ մեկնած օպերատիվ խումբը Պեմզաշեն գյուղի N տան ննջասենյակում հայտնաբերել է նույն հասցեի բնակիչներ՝ 1991 թվականին ծնված Զ.Մ.-ի և նրա երեխաների՝ 2010 թվականին ծնված Կ.Մ.-ի ու 2014 թվականին ծնված Ս.Մ.-ի դիերը՝ կտրած-ծակած վնասվածքներով:

Կատարվում են անհետաձգելի քննչական, վարութային այլ գործողություններ, ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները, հանցանքը կատարած անձի /անձանց/ ինքնությունը պարզելու ուղղությամբ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր