2024 թվականի երկրորդ կեսին կենդանակերպի այս նշանի համար կսկսվի հաջողությունների հատուկ շրջան          Հուլիսի 8-ից 9-ը շինարարական աշխատանքներով պայմանավորված 36 ժամով ջուր չի լինի հետևյալ հասցեներում       Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին    

10 նոյ 2022 15:35

Սնիգիրյովկա քաղաքում բարձրացվել է Ուկրաինայի դրոշը ․ քաղաքը կարևոր պաշտպանական գիծ էր ռուս զինվորականների համար

Ուկրաինական ուժերը վերականգնել են վերահսկողությունը Նիկոլաևի շրջանի Սնիգիրյովկա բնակավայրի նկատմամբ։ «Սնիգիրյովկան Ուկրաինա է»,- ասվում է Ուկրաինայի Զինված ուժերի Telegram-ալիքի հաղորդագրության մեջ։ Հաղորդագրությանը կից կադրեր են հրապարակվել, որոնք ցույց են տալիս, որ քաղաքում բարձրացվել է Ուկրաինայի դրոշը։
Ուկրաինայի վերահսկողությանը Սնիգիրյովկայի վերադարձի մասին լուրը ինքնատիպ կերպով հաստատել է նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը, որն իր Telegram ալիքում թռչնի էմոջի է հրապարակել, գրում է BBC-ի ռուսական ծառայսւթյունը։ Սնիգիրյովկայի անցումն ուկրաինացի զինվորականների վերահսկողությանը կարևոր է, քանի որ այն հնարավորություն է բացում Ուկրաինայի զինված ուժերի առաջխաղացման համար դեպի Խերսոն։
Հիշեցնենք, որ նախօրեին Ռուսաստանի իշխանությունները հայտարարել էին իրենց զինվորականներին օկուպացված Խերսոնի տարածքից դուրս բերելու մասին։




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր