Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Մինչև հունիսի 30-ը այս կենդանակերպի նշանները կունենան բացառիկ ֆինանսական հաջողություններ       Իրանը և ԱՄՆ-ն ավելի քան երբևէ մոտ են խաղաղության համաձայնագրի կնքմանը    

11 նոյ 2022 10:33

ՌԴ-ում պետական դավաճանության փորձի համար ձերբակալված Գլեբ Վերդիյանը չի հասցրել գաղտնի տվյալներ փոխանցել օտարերկրյա հետախուզական ծառայություններին

ՌԴ քաղաքացի Գլեբ Վերդիյանը, ով ձերբակալվել էր Մոսկվայում՝ դավաճանության փորձի մեղադրանքով, պատրաստվում էր պետական գաղտնիք պարունակող տեղեկությունը փոխանցել օտարերկրյա հատուկ ծառայություններին, սակայն ձերբակալվել էր ԱԴԾ-ի կողմից։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են իրավապահ մարմինները։




«Ուսանող Գլեբ Վերդիյանը ցանկացել է պետական գաղտնիք կազմող տեղեկությունները փոխանցել օտարերկրյա հետախուզական գործակալություններին, սակայն օպերատիվ գործունեության ընթացքում նրան հայտնաբերել և կալանավորել է ԱԴԾ-ն»,- ասել է գործակալության զրուցակիցը։


Վերդիյանը կալանավորվել է երկու ամիս ժամկետով, այսինքն՝ մինչև 2023 թվականի հունվարի 7-ը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր