Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3, ապա կբարձրանա 5-9 աստիճանով, եղանակն առաջիկա օրերին          «Կապույտ անձնագրերը» ուժի մեջ են լինելու մինչև դրանց վավերականության ժամկետի ավարտը       Ապրիլի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

11 նոյ 2022 16:20

Ռուսաստան արտահանվող թարմ պտուղ-բանջարեղենը փչացել է. Սպայկան տեսանյութ է հրապարակել

«Սպայկա» ընկերությունը մեծ վնասներ է կրել՝ Վրաստանից դեպի Ռուսաստան տարանցիկ ճանապարհի խնդրի հետեւանքով։

Ընկերությունը տարածել է տեսանյութ՝ ցույց տալով, որ ռուսական տարբեր քաղաքներ արտահանված ապրանքն ամբողջությամբ փչացել է՝ Լարսում կուտակված հերթերում սպասելու հետեւանքով։

«Վրաստանից դեպի Ռուսաստան տարանցիկ ճանապարհով խնդրի վնասաբեր հետևանքները շարունակվում են...

2022թ. ընթացքում հերթական անգամ արձանագրում ենք խոշոր վնաս Վերին Լարսի անցակետով դեպի Ռուսաստան թարմ պտուղ-բանջարեղեն արտահանելիս. բեռնատարները 25 օրից ավել Վրաստանում 10-նյակ կիլոմետրանոց հերթերում կանգնեցված լինելու պատճառով Ռուսաստան են հասնում փչացած ապրանքով:

Բոլոր բեռները թափվում են համապատասխան աղբանոցներում»,- հայտնել է «Սպայկա» ընկերությունը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր