Մոսկվան սպասում է Նիկոլ Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում          ՌԴ-ում տեսանյութ է տարածել . ո՞վ է ցանկապատից կախել մանկապարտեզի սանին       Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն    

12 նոյ 2022 13:56

Տեսանյութ. Որպես թուրքագետներ, մեզ պատասխանատու ենք համարում այս ճշմարտությունները ներկայացնելու հասարակությանը, մի խաբեք ժողովրդին

Հայաստանի դեմ մարտահրավերները ոչ միայն արտաքին են, այլեւ ներքին  եւ այդ ներքին մարտահրավերների մեջ ես հատկապես կարեւորում եմ կեղծ սուտ ինֆորմացիայի տարափը, որի թիրախը մեր հասարակությունն է: Այս մասին այսօր` նոյեմբերի 12-ին թյուրքագիտական երկու նոր գրքերի շնորհանդեսին ասաց թուրքագետ, պատմական գիտությունների, դոկտոր պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը:


«Ի մասնավորի` Թուրքիայի եւ Ադրբեջանի, դրանից բխող վտանգների, այլափոխված, խեղաթյուրված պատկերի ներկայացումը, որի նպատակները չեն  կարող լինել հայաստանանպաստ, այսինքն` մեր հասարակությանը ներկայացնում են Թուրքիայի, Ադրբեջանի հետ ոչ միայն հարաբերություններ կարգավորելու, այլեւ բարեկամանալու հնարավորություն, որի հավաքական անվանումն է խաղաղության դարաշրջան, որը սակայն որեւէ կապ չունի իրականության հետ եւ ավելին, չկա որեւէ  նախադրյալ` դրան հասնելու համար: Ի դեպ, այս սին եւ դատարկ խաղաղության դարաշրջանի տապալվելու մասին մասին սկսել են խոսել նույնիսկ իշխանությունները` անուղղակի կամ ակնարկներով,սակայն միեւնույն ժամանակ պնդելով, թե հավատում են այդ կեղծիքին եւ գնալու են այդ ճանապարհով, մինչդեռ մասնագետները, ի սկզբանե, պնդում էին, որ խաղաղության մասին խոսելն անիմաստ է»,- ասաց նա:




Մելքոնյանի խոսքով` իշխանության ներկայացուցիչների թեզերը Հայաստան- Թուրքիա հարաբերությունների մասին համընկնում են Ժիրայր Լիպարիտյանի թեզերի հետ եւ դառնում են Հայաստանի պաշտոնական դիրքորոշում:


«Սա ունի մի շատ մեծ վտանգ, այս թեզերը ապակողմնորոշում են հասարակության մի մասին, հատկապես Երեւանից դուրս: Ինչո՞ւ եք խաբում ժողովրդին կեղծ, խաղաղասիրական թեզեր տարածելով, ինչու եք խաբում ժողորդին խաբում, թե թուրքերն ու ադրբեջանցիներն իրականում այդքան էլ վատը չեն, ինչո՞ւ եք թալանում ժողովրդի ինքնապաշտպանական բնազդը եւ նրան մենակ թողնում թշնամու առաջ, ով խոսում է Սեւանը, Ջերմուկը, Երեւանը գրավելու իր բացահայտ ցանկությունների մասին: Մենք որպես թուրքագետներ, մեզ պատասխանատու ենք համարում այս ճշմարտությունները ներկայացնելու հասարակությանը»,-ասաց նա:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր