Տեսանյութ․Ագրեսորի անգամ մականունն ինձ ավելի հոգեհարազատ է, քան մազապուրծինը․ Վազգեն Սարգսյան

Հասկանու՞մ եք, մենք դրանից սկսեցինք։ Մենք, այդ բառը տանել չեմ կարողանում, մազապուրծ, զոհի հոգեբանությունից սկսեցինք, և վերջը եկավ մի պահ, որ մեզ համարեցին ագրեսոր: Մենք, իհարկե, ագրեսոր չենք, ամենևին, քավ լիցի, բայց ագրեսորի անգամ մականունն ինձ ավելի հոգեհարազատ է, քան մազապուրծինը:
Ես ատում եմ մազապուրծ բառը, ես չեմ ուզում մազապուրծ լինել, ես չեմ ուզում, որ ևս մեկ անգամ իմ հայրենակիցներին, իմ հարազատներին սրի տանեն։ Ոչ թե 2 միլիոնով, այլ 2000-ով, չգիտեմ որքանով: Եվ, փա՛ռք Աստծո, մեր ժողովուրդն իր մեջ այդ զոհի հոգեբանությունը հաղթահարեց:
Այդ իմաստով, մենք այս պատերազմը պետք է շատ հարգենք, այդ իմաստով ընդհանրապես Ղարաբաղյան ազատամարտը, Ղարաբաղի ժողովրդին մենք պետք է շատ հարգենք: Այս ազատամարտը մեզ ստիպեց, որ ինքներս մեզ հարգենք, սա մեր պատերազմն է, սիրենք, թե չսիրենք։ Պատերազմ ոչ ոք չի սիրում, բայց պարտավոր ենք հարգել այս պատերազմը, առանց դրա՝ մենք հեռանկար չենք ունենա»:
Վազգեն Սարգսյանի այս խոսքերից 25 տարի անց Հայաստանի խորհրդարան են հայտնվել մարդիկ, որ պարտվողականություն են քարոզում և հպարտանում են իրենց պարտությամբ։
ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը՝ Նիկոլ Փաշինյանի աներորդին, հարցազրույցում նշել է․ «...Միջազգային հանրության աչքերում Հայաստանն էր ագրեսոր, ով օկուպացրել էր հարևան երկրի տարածքը, իսկ Ադրբեջանը ընկալվում էր այսօրվա Ուկրաինայի պես...»։ Կարծում ենք՝ այս մտայնությանը դեռ 25 տարի առաջ շատ դիպուկ է պատասխանել Վազգեն Սարգսյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։