Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից          Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ       Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը    

18 նոյ 2022 12:32

Պետք է ուղիղ հարցնենք դավաճաններին, որոնք ամեն անկյունում գովազդում են Իրանը, ո՞ւմ հետ եք, Իրանի՞, թե...

Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերի բաժնի վարիչ Հիքմեթ Հաջիեւը հանդիպել է Իրանի դեսպան Աբաս Մուսավիի հետ։ Այս մասին ասել է ինքը՝ Իրանի դեսպանը, տեղեկացրել է haqqin.az-ը։


Մուսավիի խոսքով՝ հանդիպման ժամանակ քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, ընդգծվել է երկկողմ հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը։


Միլի մեջլիսի պատգամավոր Ֆազիլ Մուսթաֆան ԶԼՄ-ներին ասել է, որ «Իրանի թշնամանքը Ադրբեջանի հանդեպ էլ ավելի ակնհայտ է։ Անհրաժեշտ է լուրջ խոսակցություն Ադրբեջանում իսլամական հանրապետության ազդեցության կրողների հետ»։


«Մեր հարավային հարեւանների մասով մենք բազմիցս հայտարարել ենք. Ադրբեջանի՝ զբոսաշրջային, կրթական կամ հոգեւոր նպատակներով Իրան այցելող մեծ թվով քաղաքացիների ուղեղներն այնտեղ լվանում են կամ շանտաժի են ենթարկում տարբեր միջոցներով,- նշել է պատգամավորը։- Արդյունքում՝ այդ մարդիկ սկսում են աշխատել Իրանի հատուկ ծառայությունների համար։ Նրանց հայտարարությունները եւ գաղափարներն ուղղված են ադրբեջանական պետության դեմ։ Նրանք հաստատում են, որ Շուշին, իբր, ազատագրել են հուսեյնականները, իսկ Ադրբեջանը կառավարում են սիոնիստները»։


Ֆազիլ Մուսթաֆան նշել է, որ Ադրբեջանում առաջ իրանական հատուկ ծառայությունների հետ կապված էին անգամ պաշտոնական հաստատությունների որոշ ղեկավարներ։ Բայց հարցի հանդեպ պատշաճ վերաբերմունքի բացակայության պատճառով նրանց դժվար էր բացահայտել։ Եվ այսօր, պատգամավորի խոսքով, մարդիկ, որոնք ակտիվորեն սոցցանցերում պաշտպանում են Իրանի դիրքորոշումը, նախկինի պես լուրջ պաշտոններ են զբաղեցնում։


«Պետությունում արմատացած իրանամետ ուժերի դեմ պետք է ամենակոշտ եւ վճռական միջոցներ ձեռնարկել,- կարծում է Ֆազիլ Մուսթաֆան։- Այսօր մենք պետք է ուղիղ հարցնենք դավաճաններին, որոնք ամեն անկյունում գովազդում են Իրանը եւ մեզ նրան օրինակ բերում. «Ո՞ւմ հետ եք դուք։ Իրանի՞, որը խանգարում է Զանգեզուրի միջանցքի բացմանը եւ փակում դեպի Թուրքիա մեր ճանապարհը։ Այդ դեպքում գնացեք եւ ապրեք Իրանում։ Միայն թե նախապես մի լավ մտածեք։ Որովհետեւ հայրենիքը ձեզ հետ չի ընդունի»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր