Գյուլլելու ձայնագրության սկիզբը մոնտաժել են, խոսակցությունը եղել է բոլորովին այլ բանի մասին․ «Հրապարակ»          Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հուլիսի 4-ի համար       Թուրքիայում ձեռք բերված պայմանավորվածությունները գաղտնազերծվում են․«Հրապարակ»    

19 նոյ 2022 14:00

Ռուսական քարոզչությունը կրկին փորձում է հայկական ԶԼՄ-ներում պտտել հին կեղծիքը, Ուկրաինայի կողմից Ադրբեջանին իբր ֆոսֆորային զինամթերք մատակարարելու մասին

Հայաստանում Ուկրաինայի դեսպանությունը հայտարարություն է տարածել՝ արձագանքելով տեղեկությանը, որ Ուկրաինան Ադրբեջանին մատակարարել է սպիտակ ֆոսֆորով զինամթերք, որն օգտագործվել է 2020 թվականին Լեռնային Ղարաբաղի համար ընթացքող մարտերի ժամանակ: 


«Ռուսական քարոզչությունը կրկին փորձում է հայկական ԶԼՄ-ներում պտտել հին կեղծիքը ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ Ուկրաինայի կողմից Ադրբեջանին իբր ֆոսֆորային զինամթերք մատակարարելու մասին։ Դեռևս երկու տարի առաջ մեր նախագահը նշել է, որ Ուկրաինան երբեք ոչ մի տեղ ֆոսֆորային ռումբեր չի մատակարարել։ Ռուսական հերթական կեղծիքը, ինչպես նախկինում, նպատակ ունի անվստահություն և կասկած սերմանել Ուկրաինայի և Հայաստանի միջև, երկու պետությունների ժողովուրդների միջև։ Ուկրաինան եղել և մնում է բաց Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման և փոխշահավետ համագործակցության համար»,- ասված է հաղորդագրության մեջ: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր