Ուղիղ.Երևանի կենտրոնում լարված իրավիճակ է.փողոցներ են փակել          Պետք է զգույշ լինել.Ամենաուժեղ մագնիսական փոթորիկը, որը կհարվածի Երկրին, կլինի այսօր       Տեսանյութ.Գեղարքունիքի փոխմարզպետի կյանքից զրկված որդու գերեզմանը պայթեցրել են. թշնամանքը շարունակվում է    

19 նոյ 2022 14:44

Ռուսաստանը ոչ թե խաղաղություն է փնտրում, այլ հանգստություն՝ ուժերը վերականգնելու համար

Ռուսաստանն այժմ ձգտում է կարճ զինադադարի հասնել, որպեսզի վերականգնի ուժերը։ Այդ ճանապարհով պատերազմն իսկապես չի հաջողվի ավարտել։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, հաղորդում է  «Укринформ»-ը։

«Ինքնին պատերազմի դադարեցումը խաղաղություն չի երաշխավորում։ Ռուսաստանն այժմ ձգտում է կարճ զինադադարի՝ ուժերը վերականգնելու համար։ Ոմանք դա կարող են անվանել պատերազմի ավարտ, բայց նման հանգստությունը  միայն կվատթարացնի իրավիճակը»,-ասել է Զելենսկին։

Նա ընդգծել է, որ Ուկրաինայի տարածքի կամ ինքնիշխանության զիջումների մասին ցանկացած միտք չի կարող համարվել խաղաղություն։ 

Նա հիշեցրել է Ուկրաինայի առաջարկած 10 կետից բաղկացած խաղաղությա ծրագրի մասին: «Խաղաղությունը հնարավոր է, բայց դրա գոյության համար մենք պետք է անհնարին դարձնենք ռուսական ագրեսիայի բոլոր բաղադրիչները։ Եկեք դա անենք: Թող խաղաղություն տիրի»,-նշել է Ուկրաինայի նախագահը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր