Հայաստանը դառնալու է Ստեփանակերտ, իրար են ուտելու՝ հաց չլինելու համար.Բա վեր կացեք, խոսե՛ք, արա, դուք քաղաքական գործի՞չ եք, թե՞...          Իսրայելն էլ չի հանդարտվում. Իրանը կբախվի իր գործողությունների հետեւանքներին,մենք էլ կտանք համարժեք պատասխան       Տեսանյութ. Մենք որպես պետություն, այդ ժամանակ գոյություն չենք ունեցել, չենք կարող պահանջատեր լինել Թուրքիայից, պահանջատեր լինենք, որ ի՞նչ    

21 նոյ 2022 10:45

Հակառակորդը, ճեղքելով առաջին բնագիծը, հեշտությամբ հայտնվելու է հայկական զորքերի թիկունքում.ՀՀ-ի և Ադրբեջանի միջև շփման գծի գրեթե ողջ երկայնքով միայն առաջին բնագիծն է կահավորված

Լրագրող Գևորգ Թոսունյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկրորդ և երրորդ պաշտպանական բնագծեր չկան:
Լրջագույն խնդիր կա առկա բնագծերի հարցում։ Հայաստանի և Ադրբեջանի միջև շփման գծի գրեթե ողջ երկայնքով միայն առաջին բնագիծն է կահավորված։ Օրինակ, վերցնենք Երասխի բնագիծը։ Առաջնագիծն այնտեղ բավականին բարձր մակարդակի է, կա նաև երկրորդ բնագիծ, այն տեսանելի է արբանյակային լուսանկարներում, սակայն անգամ այս բնագիծը ամբողջական չէ։
Լուսանկարում կապույտով նշված է Երասխի առաջին բնագիծը, կարմիրով՝ երկրորդը, առաջինը շարունակվում է, մինչդեռ երկրորդ բնագիծը սկսվում է Արմաշի գերեզմաններից ու ավարտվում Տիգրանաշենի ճանապարհի մոտ։ Հակառակորդը, ճեղքելով առաջին բնագիծը, հեշտությամբ հայտնվելու է հայկական զորքերի թիկունքում։
«Ինչը չկար Ջերմուկի մարտերի դեպքում, երբ առաջնագծի որոշ դիրքեր հակառակորդը գրավեց, զինվորներն ու աշխարհազորայինը, ինչպես նաև տարբեր զորամասերից հավելյալ ուժեր հասել էին տեղ, սակայն ոչ խրամատ կար, ոչ էլ խրամաբջիջ։ Երեք օր հետո են բնագիծ զբաղեցրել։ Այդ ամենը պետք է նախապես իրականացվեր։ Դեռ հարց է՝ առ այսօր մենք ունե՞նք բնագիծ։ Ճամբարակում երկրորդ բնագիծ չկա, եթե այդ սարերի դիրքերը վերցնեն, մինչև քաղաք պաշտպանական բնագիծ չկա։ Միգուցե Տավուշում լինի ու վերջ։ Ընդ որում, չկա երկրորդ բնագիծ, երրորդի մասին չեմ խոսում»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր