Արթուր Ալեքսանյանը մասնակցելու է Աշխարհի առաջնությանը          Բաքվից խոստովանում են, որ «ադրբեջանցիների՝ իրենց նախնիների բնակության վայրերը վերադառնալու» հարցը ոչ մի կապ չունի խաղաղության գործընթացի հետ       Հակամարտությունը չի կարող լուծված համարվել, քանի դեռ մի ողջ ժողովուրդ մնում է արմատախիլ արված, զրկված իր անօտարելի իրավունքներից    

21 նոյ 2022 12:18

Հանցագործները ոնչացվելու են.Բելառուսի ներքին զորքերն ուժեղացրել են Ուկրաինայի հետ սահմանի պաշտպանությունը

Բելառուսի ներքին գործերի նախարար Իվան Կուբրակովը հայտարարել է ՆԳՆ-ի ներքին զորքերի մարտիկների եւ ներքին գործերի մարմինների ուժերով Ուկրաինայի հետ սահմանի պաշտպանությունն ուժեղացնելու մասին:


«Ինչ վերաբերում է սահմանի վրա միլիցիայի աշխատակիցների ծառայություն կատարելուն, ապա դա նոր առաջադրանք չէ, մենք այն քանիցս կատարել ենք: Եվ ներքին գործերի մարմինների, եւ ՆԳՆ-ի ներքին զորքերի աշխատակիցները, մենք, սահմանապահ կոմիտեի հետ համատեղ, մշտապես ծառայություն ենք կատարում մեր սահմանները պահպանելու համար: Եվ այսօր, իհարկե, մենք ուժեղացրել ենք հատկապես Ուկրաինայի հետ սահմանը»,- հայտարարել է նա՝ նոյեմբերի 20-ին հանդես գալով CTB հեռուստաալիքի եթերում:


Կուբրակովը խոստացել է, որ ներքին գործերի մարմինները կիրականացնեն Բելառուսի քաղաքացիների անվտանգության խնդիրը ե՛ւ սահմանամերձ շրջանում, ե՛ւ Մինսկում, եւ ցանկացած մարզական կենտրոնում:


«Եթե ինչ-որ մեկը փորձի հատկապես ահաբեկչական գործողություններ կատարել Բելառուսի Հանրապետության տարածքում, ինչպես ես արդեն ասել եմ ավելի վաղ, երբ մենք վարժանքներ ենք անցկացրել, այդ հանցագործները ոնչացվելու են: Եվ այլ տարբերակներ լինել չեն կարող»,- նշել է նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր