Անօդաչու թռչող սարքերը հարվածներ են հասցրել Օդեսայում գտնվող ադրբեջանական SOCAR ընկերության օբյեկտներին          Մեր սպասումն ու ջերմ փափագն է, որ երկու արքեպիսկոպոսների դատավարությունները իրականացվեն բաց և թափանցիկ       Ղրիմի վերադարձը և Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին չի լինի, որոշ բաներ երբեք չեն փոխվում    

26 նոյ 2022 10:46

Կրկին վիրավորանք Հայաստանի հասցեին՝ և ՌԴ-ի այս փոքրիկ, խեղճ, կախյալ դաշնակիցը, ես կասեի՝ Ռուսաստանի ստրուկը, հայտարարում է, որ մի օր գրավելու են թուրքական տարածքները

Բաքվում անցկացվող միջազգային համաժողովում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին վիրավորական արտահայտություններ է հնչեցնել՝ Հայաստանին անվանելով «չզարգացած, Ռուսաստանից կախված, Ռուսաստանի ստրուկ», ասել է, թե հայերը հոգեբանական օգնության կարիք ունեն, Հայաստանի պատմությունը որակել է կեղծ, հորինված, Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանին էլ անվանել «պատերազմական հանցագործ»։

«Նույնիսկ Շվեդիան և Ֆինլանդիան հաշվի են առնում ահաբեկիչներին ապաստան տրամադրելու հարցում Թուրքիայի օրինական պահանջները։ Եվ Ռուսաստանի այս փոքրիկ, խեղճ, կախյալ դաշնակիցը, ես կասեի՝ Ռուսաստանի ստրուկը, հայտարարում է, որ մի օր գրավելու են թուրքական տարածքները։ Սա թունավորված գիտակցության վկայություն է»,- ասել է նա միջազգային լրագրողների և փորձագետների հետ հարցուպատասխանի ընթացքում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր