Տեսանյութ.Սահմանը արդեն զինվորը գծել է, ի՞նչ ենք հետ տալիս. ի՞նչ իմաստ ունի թշնամուն բերել մեր քթի տակ          Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում       Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք    

28 նոյ 2022 15:09

Հնդկաստանը հարաբերություններ է հաստատել նաեւ Ադրբեջանի հետ, բայց Հայաստանի պարագայում այդ հարաբերությունները որակապես ավելի բարձր մակարդակում են

Հնդկաստանն ավելի զգայուն է դառնում Հայաստանի հանդեպ Ադրբեջանի նկրտումների հարցում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նոյեմբերի 28-ին ասել է Հնդկաստանում Հայաստանի առաջին Արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Բայբուրդյանը։


Հնդկաստանի համար բարեկամական Հայաստանը ենթարկվում է ադրբեջանական ագրեսիայի եւ, նրա գնահատմամբ, հենց այդպես է իրավիճակն ընկալում Նյու Դելին։


Նա ավելացրել է, որ դա ոչ միայն չի նվազեցնում Հայաստանի հանդեպ Հնդկաստանի զգայունությունը, այլեւ, հակառակը, բարձրացնում է այն։ «Խոսքն ավելի ուշադիր, զգայուն քաղաքականություն վարելու մասին է։ Միեւնույն ժամանակ, Հնդկաստանը հարաբերություններ է հաստատել նաեւ Ադրբեջանի հետ, բայց Հայաստանի պարագայում այդ հարաբերությունները որակապես ավելի բարձր մակարդակում են։ ՄԱԿ շրջանակում Հնդկաստանը  եւ Հայաստանը սատարում են միմյանց, նրանց դիրքորոշումները ճնշող մեծամասնությամբ համընկնում են, շատ ավելի հաճախ, քան այդ նույն Ադրբեջանի հետ։ Նշանակում է, որ շահերը համընկնում են»,- նշել է Բայբուրդյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր