Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար          Հայկական բանակն այն կառույցն է, որը պատշաճ ուշադրության պայմաններում առաջինը կարող է շտկել իր ողնաշարը ու վերականգնվել       Պետք է պատրաստ լինենք մեր պետական սահմանները պահելու, արտաքին քաղաքականությունն էլ հոյակապ գնում է, բերեք չբզբզանք    

29 նոյ 2022 12:25

Ուկրաինայում ռուս զինվորականները հրաժարվել են գումարտակային մարտավարական խմբերից

Վերջին երեք ամիսների ընթացքում Ուկրաինայում ռուսական զորքերը հավանաբար դադարեցրել են տեղակայումը գումարտակային մարտավարական խմբերի տեսքով։ Այս մասին ասվում է Մեծ Բրիտանիայի հետախուզության ամենօրյա տեղեկագրում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Այս հայեցակարգը կարևոր դերակատարում է ունեցել ռուսական ռազմական դոկտրինում վերջին 10 տարիներին, դրանում միավորված էին գումարտակները տարբեր ստորաբաժանումներով, այդ թվում՝ տանկային,հետախուզական՝ ի տարբերություն արևմտյան պրակտիկայի։
Նշվում է, որ այս հայեցակարգի որոշ ներքին թերություններ ակնհայտ են դարձել Ուկրաինայիում լայնամասշտաբ գործողության ժամանակ։ Մարտական ​​հետևակի համեմատաբար փոքր քանակությունը հաճախ անբավարար էր: Միևնույն ժամանակ, հրետանու ապակենտրոնացված տեղակայումը Ռուսաստանին թույլ չտվեց լիովին օգտագործել զենքերի քանակային առավելությունը։ Միայն գումարտակային մարտավարական խմբերն էին իրավասու օգտագործել այդ մոդելը, որ այն լիներ արդյունավետ հարձակման համար։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր