Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք       Մարտի 29-ին երկար ժամանակով լույս չի լինի բազմաթիվ հասցեներում    

30 նոյ 2022 17:35

ԿԻնը բուժվել է թոքերի քաղցկեղից ախտորոշումից ընդամենը մի քանի ժամ անց

Ամերիկուհին բուժվել է թոքերի քաղցկեղից ախտորոշումից ընդամենը մի քանի ժամ անց։ Եզակի դեպքի մասին հայտնում է Daily Mail-ը։

Տեխասից 61-ամյա Էյփրիլ Բուդրոն ամեն տարի համակարգչային տոմոգրաֆիա էր անցնում այն բանից հետո, երբ արդեն երեք անգամ հաղթահարել է քաղցկեղը՝ 1980 թվականին Հոջկինի երկու լիմֆոմա եւ 2002 թվականին՝ կրծքագեղձի քաղցկեղ:

2022 թվականի հունվարին պլանային հետազոտություններից մեկի ժամանակ նրա աջ թոքում հանգույց է հայտնաբերվել։ Հետագա վերլուծությունները ցույց են տվել, որ նա թոքերի քաղցկեղի շատ վաղ փուլում է: Բժիշկները որոշել են անմիջապես վիրահատել նրան։

Օգտագործելով ծայրահեղ բարակ ռոբոտացված կաթետեր՝ նրանք կարողացել են փոքր կտրվածքներ անել եւ դուրս բերել ուռուցքը: Երեք օր անց հիվանդը վերադարձել է նորմալ կյանքի։ Միակ ախտանիշը շնչառության դժվարացումն է եղել, որը վերագրում են տարիքին։

Այժմ հիվանդը վեց ամիսը մեկ համակարգչային տոմոգրաֆիա է անցնում, եւ նրա մոտ քաղցկեղի նոր նշաններ չեն հայտնաբերվել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր