Թշնամուն պետք է բացատրել նման ողբերգությունների ծագումը.իրականացավ իրենց դավանած Ղուրանի ալ-Մաիդա սուրահի պատվիրանը          Ուկրաինայում ակնկալվող թեժ մարտերին ընդառաջ ռուսները փորձում են հնարավորինս շատ մարտունակ կենդանի ուժ կենտրոնացնել ուկրաինական թատերաբեմում       ԱՄՆ-ի և Եվրոպայի գործողությունները խիստ անպատասխանատու են և կարող են հայ-ադրբեջանական հակամարտությունը սրել. Responsible Statecraft    

30 նոյ 2022 16:55

Ավելի քան 1տրիլիոն դոլար կպահանջվի Ուկրաինայի վերականգնման համար

Ուկրաինայի վերականգնման համար ավելի քան մեկ տրիլիոն դոլար կպահանջվի։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ Ցուցահանդեսների միջազգային բյուրոյի ԳԱ-ին ուղղված իր տեսաուղերձում, որի ժամանակ նա ներկայացրել է «Էքսպո-2030» անցկացնելու Օդեսայի հայտը։
Նրա խոսքով՝ այժմ Ուկրաինայում մշտակվում է համակարգ, որը գործընկեր երկրներին թույլ է տալիս «կառավարել» տարածաշրջանները, քաղաքները կամ ձեռնարկությունները։ «Մենք արդեն Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Նիդեռլանդների, Գերմանիայի, Դանիայի, Ֆինլանդիայի, Իտալիայի, Թուրքիայի, Լեհաստանի, Պորտուգալիայի, Չեխիայի, Սլովենիայի, Լատվիայի, Էստոնիայի, Շվեյցարիայի, Սլովակիայի, Ավստրիայի, Հունաստանի, Կանադայի, ԱՄՆ-ի, Ճապոնիայի եւ Ավստրալիայի կողմից այդ ծրագրի նկատմամբ հետաքրքրություն ենք տեսնում։ Եվ սա դեռ ամբողջական ցուցակը չէ»,-պատմել է Զելենսկին։



Այս ամառ Ուկրաինայի իշխանությունը հայտարարել է, որ երկրի վերականգնման ծախսերը գնահատվում են 750 միլիարդ դոլար։ Աշնանը Ռուսաստանը սկսել է զանգվածային հարվածներ հասցնել ուկրաինական քաղաքների ուղղությամբ, որոնց նպատակը եղել է Ուկրաինայի էներգահամակարգը։
«Ուկրէներգո»-ի հաղորդմամբ՝ վնաս է հասցվել խոշոր ջերմա- եւ հիդրոէլեկտրակայաններին։ Էներգետիկ օբյեկտներին հասցված վնասը գնահատվում է մոտ երկու միլիարդ դոլար։
Նոյեմբերի 14-ին ՄԱԿ-ի ԳԱ-ն բանաձեւ է ընդունել, որը նախատեսում է պատերազմի պատճառած վնասի ռեեստրի ստեղծում եւ Ռուսաստանի կողմից Ուկրաինային ռեպարացիայի վճարման մեխանիզմի մշակում։ Բացի այդ, Եվրահանձնաժողովը նախատեսում է նաեւ իրավական մեխանիզմ ստեղծել՝ Ուկրաինայի վերականգնման նպատակով ռուսական սառեցված ակտիվների բռնագանձման համար։
Ըստ տարբեր աղբյուրների տվյալների՝ Ռուսաստանի սառեցված ակտիվների ծավալը կազմում է 300-600 միլիարդ դոլար։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր