Մայիսի 1-ից Երևանում և մարզերում կսահմանվի ջրամատակարարման 17-ժամյա ռեժիմ          Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով, եղանակն առաջիկա օրերին       Տեսանյութ.Ապրիլի 1-ից Հայաստանում կենսաթոշակները կբարձրանան    

01 դեկ 2022 12:29

Ֆրանսիան հե՞տ է կանգնում. Ֆրանսիայի խորհրդարանի պալատների բանաձևերը, որոնցով կոչ է արվում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ, չի արտացոլում Փարիզի պաշտոնական գիծը

Ֆրանսիայի խորհրդարանի պալատների բանաձևերը, որոնցով կոչ է արվում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ, չի արտացոլում Փարիզի պաշտոնական գիծը։ Այս մասին երեկ լրագրողներին հայտնել է Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչը: «Խորհրդարանականների այս նախաձեռնությունը Ֆրանսիայի կառավարության պաշտոնական դիրքորոշումը չէ և ընդունվել է միանգամայն անկախ՝ համաձայն իշխանությունների տարանջատման սկզբունքի»,-ասել Է դիվանագետը:


Նրա խոսքով՝ Ֆրանսիայի կառավարության դիրքորոշումը հայտնի է։ Նա հիշեցրել է ԱԳ նախարար Կատրին Կոլոնի հայտարարություններն այն մասին, որ Ֆրանսիան շարունակելու է կողմերին հորդորել՝ առաջ շարժվել բանակցություններում, որպեսզի օգտվի խաղաղության հասնելու հնարավորությունից. «Հենց այս ոգով էր, որ հանրապետության նախագահը Պրահայում անցկացրեց Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը, որը, մասնավորապես, հանգեցրեց Հայաստանի տարածքում ԵՄ դիտորդական առաքելության տեղակայմանը»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր