Օկուպացված Ակնայում ադրբեջանցի է պայթել          Դեկտեմբերի 18-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       4 տարով էր արգելանքը` 4 տարին անցել է․ «Հրապարակ»    

01 դեկ 2022 15:14

Հայաստանում B55 տիպի ինքնաթիռ է ընկել, հայտնաբերվել է երկու այրված դի

Դեկտեմբերի 1-ին, ժամը 14։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղի տարածքում B55 տիպի ինքնաթիռն ընկել է և բռնկվել՝ այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ-ը։


Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական երեք խումբ և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը։


Տեղում հայտնաբերվել է 2 այրված դի։


Հրդեհը մարվել է ժամը 14։41-ին

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր