ՔՊ-ում դժգոհում են, որ կուսակցության վերնախավը կտրված է իրականությունից. «Հրապարակ»          Տարադրամի շուկայում, ինչ փոխարժեքներ են սահմանվել մայիսի 1-ի համար       Արցախցի գործարարը, որին հյուրընկալվեց Փաշինյանը, առնչվում է փողերի լվացման գործին. «Ժողովուրդ»    

01 դեկ 2022 16:15

«Ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումները չափազանցված են». ԱԳՆ խոսնակ

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է տարածել՝ գրելով հետևյալը. «ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանի՝ Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ «եռակողմ հանդիպումը» նույնքան կարելի է համարել քառակողմ, ինչ որ պահի հնգակողմ, այնուհետև այլ ձևաչափով եռակողմ և այսպես շարունակ։
Նկարում՝ նախքան ԵԱՀԿ նախարարակական գագաթաժողովի բացման արարողությունը Հայաստանի ԱԳ նախարարը, Ավստրիայի ԱԳ նախարարը, ԵՄ բարձր հանձնակատարը, Թուրքիայի ԱԳ նախարարը, Ադրբեջանի ԱԳ նախարարը քաղաքավարական կարճ զրույց են ունենում։
Ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումները եռակողմ հանդիպման մասին չափազանցված են»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր