Հայտնաբերել է հսկայական քանակի զենք-զինամթերք, որով կարելի է զինել մի ամբողջ վաշտ          Արարատի համայնքապետի տեղակալն ու համայնքապետարանի աշխատակից են կալանավորվել       Երեք զինծառայողների ծառայությունից ազատելու համար զորակոչի բաժնի պետը 23 հազար դոլար կաշառք է ստացել    

05 դեկ 2022 11:49

Զուգահեռներ կան ներկայիս իրադրության և 90-ականների զարգացումների միջև. նույն ձեռագիրը, «էկոլոգիական» առիթներ են օգտագործում հայերի դեմ ջարդեր կազմակերպելու համար

Տաթև Հայրապետյանը գրում է․ «Երեկվա «էկոլոգիական» սադրանքն ինձ հիշեցրեց, թե ինչպես էին ադրբեջանցիները տարբեր «էկոլոգիական» առիթներ օգտագործում 1988-1990 թթ. Ադրբեջանական ԽՍՀ–ում հայերի դեմ ջարդեր կազմակերպելու համար: Այսպես, 1988 թ. նոյեմբերին՝ Սումգայիթի ջարդերից մի քանի ամիս անց, Բաքվում կրքերը կրկին թեժանում են: Նոյեմբերի 17-ին Բաքվի Լենինի անվան հրապարակում կրկին հանրահավաք է սկսվում: Այս անգամ հակահայկական նոր հուզումների առիթ դարձավ Թոփխանայի շուրջ ստեղծված իրադրությունը:


Ադրբեջանի Կոմկուսի տպագիր օրգանը` "Коммунист” թերթը, հրապարակում է ԼՂԻՄ-ի Շուշի քաղաքի բնակիչների կողմից ստորագրված «Թոփխանայի ճիչը» վերտառությամբ նամակը, որտեղ նրանք իրենց բողոքն են հայտնում Շուշիի մոտակայքում Երևանի Քանաքեռի ալյումինի գործարանի բնակիչների համար հանգստյան տուն կառուցելու մտադրության առթիվ ("Вопль Топханы”): Այդ հոդվածում ադրբեջանցիները իրենց դժգոհությունն էին հայտնում, թե իբրև հայ աշխատավորների համար հանգստյան գոտու կառուցման նպատակով օգտագործվում են ադրբեջանական ռեսուրսներ, արվում են ծառահատումներ: Այդ շրջանում շատ տարօրինակ էր ու սադրիչ թե՛ ԼՂԻՄ տարածքում հայ աշխատավորների համար հանգստյան գոտու կառուցման վերաբերյալ որոշումը և թե՛ դրան հաջորդող հակահայկականության նոր ալիքը, որի հետևանքով թիրախում հայտնվեց Գանձակի հայությունը: Փաստացի, «էկոլոգիական խնդիրը» օգտագործվեց հայերի դեմ հերթական անգամ ջարդեր կազմակերպելու համար:


Շատ զուգահեռներ կարող ենք անցկացնել ներկայիս իրադրության և 90-ականների զարգացումների միջև: Եթե այդ թեման հետաքրքրում է ձեզ, կարող եք կարդալ իմ մենագրությունը՝ «ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ 1988-1998 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ», որը հասանելի է նաև էլեկտրոնային տարբերակով»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր