Թրամփի վարչակազմը մեղմացրել է պատժամիջոցները, որոնք կիրառվել էին Թուրքիայի դեմ          Վանաձոր քաղաքի շենքերից մեկի էլեկտրական հաշվիչների վահանակում հրդեհ է բռնկվել       Ուկրաինայի խմած քաղաքացին «BMW»-ով բախվել է էլեկտրասյանը, նա շտապում էր օդանավակայան, որ կանխի ընկերուհու մեկնումը    

06 դեկ 2022 14:55

Չավուշօղլուն կրկին Հայաստանին խորհուրդ է տվել խելացի գործել և հաստատել հայ-թուրքական գործընթացի կախվածությունը հայ-ադրբեջանականից

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն Անկարայում կայացած «Թուրքիայի նախաձեռնողական և մարդասիրական արտաքին քաղաքականությունը» խորագրով կոնֆերանսին ելույթի ժամանակ հերթական անգամ անդրադարձել ՀՀ-ի հետ տարվող գործընթացներին:


Այս համատեքստում, ինչպես գրում է Էրմենիհաբերը, նա նախ խոսել է Կովկասով անցնելիք Միջին միջանցքի մասին՝ Հայաստանի խորհուրդ տալով խելացի գործել և նույնպես օգտվել այդ ուղիներից: Դրանից հետո Չավուշօղլուն անմիջապես անցում է կատարել Թուրքիայի ու Ադրբեջանի՝ «Հայաստանին խաղաղության ձեռք մեկնելու» թեզին՝ հերթական անգամ իրար կապելով հայ-թուրքական ու հայ-ադրբեջանական գործընթացները:


«...Թուրքիան և Ադրբեջանը խաղաղության ձեռք մեկնեցին, Ադրբեջանը համապարփակ խաղաղության պայմանագրի առաջարկով հանդես եկավ, բանակցությունները պետք է կենտրոնացված լինեն արդյունքի վրա:


Մենք էլ կարգավորման գործընթաց ունենք (ՀՀ-ի հետ), սակայն բավականին բնական է այն, որ դա, անշուշտ, տանում ենք Ադրբեջանի հետ համակարգմամբ, ծայրաստիճան բնական է նաև այն, որ այդ երկու գործընթացներն էլ միմյանց աջակցում են, կամ ազդում միմյանց վրա, որևէ մեկն էլ թող դա անընդունելի չհամարի»,- ասել է Չավուշօղլուն։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր