Ինչպիսի օր է սպասվում կենդանակերպի նշաններին, աստղագուշակ սեպտեմբերի 15-ի համար          Թուզը նպաստում է արյան ճնշման իջեցմանը, նվազեցնում է խոլեստերինի մակարդակը, բարելավում է աղիների աշխատանքը       Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին «Mercedes CLS»-ը բախվել է բետոնե էլեկտրասյանը և կողաշրջվել    

14 դեկ 2022 11:29

Կաշենի և Դրմբոնի հանքավայրերի «անօրինական շահագործումը» պետք է դադարեցվի. Հայաստանը ադրբեջանական տարածքների օկուպացիայի տարիներին անօրինական օգտագործել է մեր ռեսուրսները

Ադրբեջանի նախագահի՝ անվտանգության հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևը հանդիպել է Բաքվում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում նա ասել է, որ Կաշենի և Դրմբոնի հանքավայրերի «անօրինական շահագործումը» պետք է դադարեցվի:

«Հայաստանը ադրբեջանական տարածքների օկուպացիայի տարիներին անօրինական օգտագործել է մեր ռեսուրսները և հարված է հասցրել շրջակա միջավայրին: Այժմ մենք ականատես ենք լինում նմանատիպ գործողությունների ռուս խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող տարածքներում»,- ասել է Հաջիևը:


Նրա խոսքով՝ իրենց ունեցած տեղեկություններով նկատվել է «անօրինական շահագործման ակտիվացում», մասնավորապես Դրմբոնի ոսկու հանքավայրում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր