Բաքուն փորձում է խորամանկել.Ադրբեջանի սահմանադրությունը չի ճանաչում հետխորհրդային սահմանները          Դատարկ երազանք.Մինչ ՀՀ-ն ու սփյուռքը զբաղված են իրար ուտելով, Թուրքիայի և ՀՀ-ի միջև շփումները, թեկուզ ցածր մակարդակով ու լուռ, բայց շարունակվում են․ Թուրք վերլուծաբան       Չեք գալիս` ջհանդամը գաք. Տավուշի փրկիչ հայտարարած անձինք հայտարարում են, թե գործուն քայլեր կձեռնարկեն, երբ փողոցում բավարար չափով մարդիկ կլինեն    

14 դեկ 2022 14:50

Պուտինի ստորագրությունը զրոյական արժեք կունենա, եթե...Ռուսաստանն իր ստորագրած պարտավորությունը չի կատարում

ԻՔՄ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի գրառումը․ «Ռուսաստանն իր ստորագրած պարտավորությունը չի կատարում. 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետով Լաչինի միջանցքը` 5 կմ լայնությամբ, գտնվում է ռուսաստանյան խաղաղապահների վերահսկողության տակ։ Նույն հայտարարությամբ, որի ապահովման պատասխանատուն ևս Ռուսաստանն է, Ադրբեջանը պարտավորվել է չխոչընդոտել Արցախի կապը Լաչինի միջանցքով։


Կարծում եմ, որ բոլորիս պետք է վաղուց ակնհայտ լիներ, որ Արցախում ռուսաստանյան խաղաղապահ առաքելությունը չի կարողանում կամ չի ուզում կատարի իր հիմնական պարտականությունները։


Ամեն դեպքում, դա շատ լավ հասկացել են Բաքվում և դրա համար ամիս առ ամիս դիմում են էլ ավելի լկտի գործողությունների, ոտնձգությունների։


Այժմ պետք է իրերն անվանենք իրենց անուններով. Ռուսաստանը ստորագրված պարտավորության համաձայն պետք է բացի Լաչինի միջանցքը… Հակառակ դեպքում պետք է արձանագրենք, որ Պուտինի ստորագրությունը զրոյական (բառացիորեն զրոյական) արժեք ունի։


Հ. Գ. Միաժամանակ, Բաքուն կարողանում է արդյունավետ կերպով բլոկավորել այլ երկրների (Ֆրանսիա, ԱՄՆ) ներգրավումը որպես միջնորդ»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր