Շուտով կլսենք և Երախի, և միջանցքի հանձման մասին.Փաստորեն դրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն          Տեսանյութ.Սևբերետները հարձակվել են ակցիայի մասնակիցների վրա, կիրառել լուսաձայնային նռնակ, տուժել է 2 ոստիկան, 5 քաղաքացի, որոնցից 4-ը`կին       ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը    

15 դեկ 2022 11:47

Վարչապետը՝ Լաչինի միջանցքում ստեղծված լարված իրավիճակի մասին

Կառավարության նիստի մեկնարկին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակին: «Ստեղծված իրավիճակը այլ կերպ, քան հումանիտար ճգնաժամ հնարավոր չէ անվանել: Ընդ որում, այն առաջացել է Ադրբեջանի կողմից իր ստանձնած միջազգային պարտավորությունները չկատարելու հետևանքով: Ադրբեջանի կողմից եռակողմ հայտարարության խախտումները քրոնիկ բնույթ են կրում և խախտումները հետևյալն են՝ հայտարարության 1-ին կետում արձանագրվում է ԼՂ հակամարտության գոտում կրակի ու ռազմական բոլոր գործողությունների դադարեցման մասին: Ի հեճուկս այս արձանագրման, Ադրբեջանի կողմից ապօրինի ռազմական գործողություններ են ձեռնարկվել՝ սկսած 2020թ. դեկտեմբերի 13-ից: 2022թ. մարտի 24-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները ներխուժել են ԼՂ-ում ՌԴ խաղաղապահների գոտի և մինչև օրս շարունակում են մնալ այնտեղ: Նմանատիպ ռազմական գործողություններ տեղի են ունեցել նաև դրանից առաջ և հետո՝ ԼՂ-ում: Եռակողմ հայտարարության առաջին կետի կոպտագույն խախտում է նաև Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքների օկուպացիան՝ 2021թ. մայիսի 11-ի, 2021թ. նոյեմբերի 14-ի և 2022թ. սեպտեմբերի 13-ի սադրանքների հետևանքով: Առաջին կետի դրույթների ոտնահարում է նաև հրադադարի ռեժիմի ամենօրյա խախտումները՝ սահմանի երկայնքով...»: Վարչապետն ընդգծել է, որ Ադրբեջանի շարունակական պնդումները, թե Լեռնային Ղարաբաղ գոյություն չունի, նույնպես եռակողմ հայտարարութան կոպտագույն խախտում է: «Ադրբեջանը կոպտորեն խախտում է նաև հայտարարության 7-րդ, 8-րդ, 9-րդ կետերը: Ադրբեջանը մինչև այժմ պահում է և հրաժարվում է ՀՀ-ին վերադարձնել առնվազն 33 գերիների, պատանդների և այլ պահվող անձանց»: Փաշինյանի խոսքով՝ Ադրբեջանի կողմից վերոնշյալ պարտավորությունների խախտումները միջազգային պատճաշ գնահատականի արժանացնելը մեր հիմնական հավաքական աշխատանքը պետք է լինի:
«ՀՀ տարածքով որեւէ միջանցքի գոյություն եռակողմ հայտարարությունը չի նախատեսում: Նման բան չի նախատեսում նաեւ ՀՀ կողմից ստորագրված որեւէ փաստաթուղթ: Բնականաբար, անհեթեթ եւ տգետ են պնդումները, թե Հայաստանը  բանավոր նման  նման խոստում է տվել որեւէ մեկի:



Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա Հայաստանը պատրաստ է եռակողմ հայտարարության 9-րդ կետի դրույթների  իրականացմանը, որը տարածաշրջանի տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման մասին է:
Եռկողմ հայտարարությունը այս գործընթացում Հայաստանի սուվերենության որեւէ սահմանափակում չի նախատեսում, հետեւաբար, Հայաստանը ցանկացած պահի պատրաստ է ճանապարհների վերաբացմանը, նոր  ճանապարհների կառուցմանը, ինչպես նախատեսված է ՀՀ օրենսդրությամբ»,-հայտարարեց նա:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր