ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը          Տասնյակ կամ 100 միլիոնավոր դոլարները, որը Կրեմլը հատկացրել է հեղաշրջման միջոցով Հայաստանը իր ազդեցության տակ վերադարձնելու համար՝ սկսել են արդեն բաժանել իրենց խամաճիկներին       Ցուցարարների ճնշման ներքո Փաշինյանի հեռացման մասին խոսելը դեռ վաղաժամ է.ՀՀ-ում սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով    

15 դեկ 2022 12:02

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է Արցախի հարցով բանակցություններից դուրս գալու մասին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը ծավալուն հայտարարությամբ է հանդես եկել՝ փաստացի վերջակետ դնելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում։ Հայտարարության տեքստը հրապարակել են ադրբեջանական լրատվամիջոցները։


Ադրբեջանի ԱԳՆ-ն իրեն բնորոշ ստի ու կեղծիքի տոնով անհիմն եւ երեսպաշտ է անվանել Հայաստանի արտգործնախարարության 2022 թվականի դեկտեմբերի 13-ի հայտարարությունը՝ Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակում Բաքվի մեղավորության եւ եռակողմ պայմանագրերի շրջանակում պարտավորությունները չկատարելու վերաբերյալ»,- ասված է ԱԳՆ հայտարարության մեջ:


Ինչպես եւ սպասվում էր, Բաքուն անմիջապես սկսեց մեղադրել հայկական կողմին ամենատարբեր խախտումների մեջ։ Ռուս խաղաղապահներին նույնպես։ Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ ճանապարհը փակել են ոչ թե ադրբեջանցի սադրիչները, այլ հենց խաղաղապահները։


Միաժամանակ «ադրբեջանական կողմը պատրաստ է բավարարել  բոլոր տեղացի բնակիչների հումանիտար կարիքները, իսկ Հայաստանի բողոքները ոչ մի հիմք չունեն»։ Ադրբեջանի «պատրաստակամության» մասին է վկայում այն, որ Արցախում շրջափակման պատճառով անհնար է մատակարարել սննդամթերք, վառելիք, դեղորայք, բացի այդ, անջատվել է գազը։ Ստեղծված պայմաններում ակնհայտ է Արցախի բնակիչներին սովի եւ ցրտի մատնելու Ադրբեջանի միակ ցանկությունը։


 Ադրբեջանի ԱԳՆ-ն հերթական անգամ անհեթեթ պատմություն է հնչեցրել իբր Հայաստանի կողմից տեղափոխվող եւ նույնիսկ Բաքվի մերձակայքում տեղադրվող «ականների» մասին։ «Ինչ վերաբերում է «հայերի իրավունքների եւ անվտանգության ապահովման միջազգային մեխանիզմի ստեղծման» անհիմն կոչերին նշենք, որ Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանում բնակվող հայերի իրավունքների եւ անվտանգության հարցը Ադրբեջանի ներքին գործն է։ Ղարաբաղը Ադրբեջանի անբաժանելի մասն է եւ այս տարածաշրջանում բնակվող հայազգի բնակչության իրավունքներն ու անվտանգությունը կապահովվեն Ադրբեջանի Հնարապետության Սահմանադրության համաձայն»,- նշված է հայտարարությունում։ Ակնհայտ է, որ Ադրբեջանի սահմանադրությունը ենթադրում է քաղաքացիների շրջափակում, իրավունքների ոտնահարում, հակառակ դեպքում ստացվում է, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն ստորաբար ստում է։


«ԱԳՆ-ն ընդգծում է, որ Ադրբեջանը ամբողջությամբ կատարում է իր պարտավորությունները եւ պահանջում, որ Հայաստանը նույնպես կատարի իր պարտավորությունները. «Ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանը, որը նախաձեռնում է երկու երկրների միջեւ խաղաղության օրակարգը, շահագրգռված չէ տարածաշրջանում լարվածության սրմամբ։ Ադրբեջանը օրինական հիմքերով ապահովում է իր տարածքների անվտանգությունն ու ամբողջականությունը։ Հայկական կողմը պետք է վերջ դնի Ադրբեջանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության դեմ ուղղված հայտարարություններին եւ գործողություններին»,- եզրափակում է ԱԳՆ-ն՝ անտեսելով ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների, այնպես էլ ԵՄ ջանքերը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր