Բնակչության համար խոչընդոտների ստեղծումն անընդունելի է.եռակողմ պայմանավորվածությունները ստորագրելիս կողմերը ստանձնել են համապատասխան պարտավորություններ

«Մեզ անհանգստացնում է Լաչինի միջանցքի արգելափակումը, դա պայմանավորված է հանքավայրերի շահագործման վերաբերյալ կողմերի տարաձայնություններով։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը և ռուսական խաղաղապահ զորախումբն այս օրերին ակտիվորեն աշխատում են իրավիճակը ապաէսկալացնելու ուղղությամբ։ Մենք անհամբեր սպասում ենք առաջիկայում տրանսպորտային կապերի լիարժեք վերականգնմանը», - ասել է նա։
Զախարովան շեշտել է, որ ռուս խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող Լաչինի միջանցքն ապահովում է Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի կապըբ և եռակողմ պայմանավորվածությունները ստորագրելիս կողմերը ստանձնել են համապատասխան պարտավորություններ, որոնք պետք է անշեղորեն պահպանվեն։
«Քաղաքացիական բնակչության կենսագործունեության համար խոչընդոտների ստեղծումն անընդունելի է», -շեշտել է Զախարովան:
Դեկտեմբերի 12-ի առավոտյան մի խումբ ադրբեջանցիներ, ներկայանալով «բնապահպաններ», փակել են Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։ Բացի այդ դադարեցվել է Արցախի գազամատակարարումը: Երևանում այս քայլը գնահատվել է որպես Բաքվի կողմից սադրանք՝ Արցախում հումանիտար աղետ ստեղծելու նպատակով։