Տեսանյութ.Մանկական տարիքի հիմնական սթրեսները և դրանց ազդեցությունն արդեն հասուն տարիքում          Տեսանյութ.Երևան-Գյումրի ճանապարհը փակ է` ի աջակցություն Տավուշի       Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի    

15 դեկ 2022 15:34

Ադրբեջանի կողմից օկուպացված, բայց դեռևս Արցախի ցանցին միացված հայկական տարածքները գազ չեն ստանա. համապատասխան քայլեր ձեռնարկելու համար «Արցախգազ» ՓԲԸ-ն դիմել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին

Ադրբեջանի կողմից օկուպացված, բայց դեռևս Արցախի ցանցին միացված հայկական տարածքների գազամատակարարումը բացառելու համար հայկական կողմը ձեռնարկել է համապատասխան միջոցներ։

Ինչպես հայտնի է՝ դեկտեմբերի 13-ից Ադրբեջանը դադարեցրել է Հայաստանից Արցախի համար իրականցվող գազամատակարարումը։ Բանն այն է, որ Արցախին գազ մատակարարող գազատարի մի հատված 44-օրյա պատերազմի հետևանքով անցել է Ադրբեջանական վերահսկողության ներքո։Եւ Հենց այդ հատվածում էլ ադրբեջանցիները գազատարի վրա տեղադրել են համապատասխան փականներ, եւ ըստ իրենց նպատակահարմարության ցանկացած պահի դադարեցնում ու վերսկսում են Արցախի գազամատակարարումը, հատկապես ձմռան ամիսներին։

Ընդ որում՝ ադրբեջանցիները կարողանում են առանձին կերպով անջատել միայն Ստեփանակերտի և մյուս հարակից հայկական բնակավայրերի գազամատակարարումը, իսկ հիմնականում ադրբեջանցի զինյալներով բնակեցված Շուշիում, Հադրութում և մյուս զավթված տարածքները կարող են ստանալ Հայաստանից առաքվող անվճար գազամատակարարումը։

«Փաստինֆո»-ն հարցմամբ դիմել էր «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին՝ պարզելու, թե ինչպես է կազմակերպվում Արցախի գազամատակարարումը (որտեղո՞վ է անցնում գազատարը)։ Ինչպե՞ս է Ադրբեջանական կողմը դադարեցնում Արցախի գազամատակարարումը՝ տեխնիկապես։ Երբվանից է նման տեխնիկական հնարավորություն ստացել։ 44-օրյա պատերազմի ավարտից հետո Ադրբեջանի տիրապետության տակ անցած Արցախի տարածքներում՝ Քարվաճառ, Բերձոր, Շուշի, Հադրութ, Կովսական, Ջրական, Ակնա և այլն, գազամատակարարում իրականացվո՞ւմ է, թե ոչ։

«Գազպրոմ Արմենիա»-ից «Փաստինֆո»-ին տեղեկացրեցին, որ ընկերությունը բնական գազ է առաքում «Արցախգազ» ՓԲԸ-ին՝ ՀՀ տարածքում գտնվող առաքման կետում։ Մասնավորապես՝ բնական գազի առաքումն իրականացվում է Սյունիքի մարզի Տեղ բնակավայրի մոտակայքում գտնվող Տեղ չափիչ հանգույցի միջոցով։

«Անվտանգության և տեխնիկական նկատառումներից ելնելով՝ «Արցախգազ» ՓԲԸ-ի պաշտոնական գրության հիման վրա բնական գազի փոխադրումը վերը նշված կետից ժամանակավորապես դադարեցված է և կվերականգնվի «Արցախգազ» ՓԲԸ-ից համապատասխան հայտ ստանալուց անմիջապես հետո»,- «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան տեղեկացնում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն։

Այսինքն՝ այն պահից, երբ Ադրբեջանը խաթարել էր Արցախի գազամատակարարումը, «Արցախգազ ՓԲԸ»-ն դիմել է իր հայաստանյան գործընկերոջը՝ համապատասխան միջոցներ ձեռնարկելու, որպեսզի այն ամբողջ ընթացքում, երբ Ադրբեջանը փակ է պահում դեպի Արցախ առաքվող գազի հոսքը, Հայաստանից գազ չառաքվի։ Իսկ Արցախին գազի առաքումը կվերսկսվի ադրբեջանական սադրանքից անմիջապես հետո։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր